Showing posts with label Պատմություն. Show all posts
Showing posts with label Պատմություն. Show all posts

Monday, December 3, 2018

Երվանդունիների Թագավորություն

 ԹԵՄԱ 4 
Մթա 7-րդ դարի
 Հայկազուն Երվանդականների թագավորություն

 Մովսես Խորենացու հաղորդմամբ մթա 7-րդ դարի աջառին կեսին լեռնաշխարհի հարավ- արևմուտքում ձևավորվել էր մի պետություն, որի ղեկավարը Սկայորդին էր։ Պետության սահմանները համապատասխանում էին Արմե-Շուբրիա պետական կազմավորմանը։ Մթա 681թվին Ասորեստանի Սենեքերիմ արքայի որդիները Ադրամելեքն ու Սարասարը սպանում են իրենց հորը և ապաստան ստանում Հայաստանում։ Սայորդու որդի Պարույրը միավորեց Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը։ Մարաստանի և Բաբելոնի հետ դաշինք կնքեց ընդեմ Ասորեստանի։ Մթա 612թվին միացյալ ուժերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Մարաստաի արքայի կողմից Պարույրը թագադրվեց հայոց թագավոր իսկ 609թվին ոչնչացրեց Ասորեստանի վերջին հետակետ Կարքեմիշ քաղաքը։ 


580-570ականթվերին նշանավոր էր Երվանդ է Սակավակյացը:





522-21 թվին Դարեհը ճնշում է աբստամբությունները, դեպի Հայաստան ստիպված էր կատարել 5 արշավանք։ սկզբից արշավանքները ղեկավարում էր հայ զորավար Դադաշիշը իսկ այնուհետև պարսիկ զորավար Վահումիսան։ 521թվին Հայաստանը ճանաչում է Աքեմենյանների գերիշխանությունը։


 


 Աքեմենյան տիրակալ Արտարքսերքսես 2ի դեմ աբստամբել էր Կյուրոս կրտսերը՝ եղբայրը։ Նա վարձել էր 10000 անոց հունական զորք, որի ղեկավարներից էր Քսենոփոնը։ Հունական զորքի նահանջի ճանապարհը անցնում էր Հայաստանով։ Այդ դեպքերը Քսենոփոնը նկարագրում էր <Անավասիս> կամ <Նահանջ բյուրոց> աշխատության մեջ։ Նա տեղեկացնում է, որ այդ ժամանակ հայաստանում արքա էր Բորոնդեսը (Երվանդ 2), որն ամուսնացած էր Արտարքսերքսես 2ի աղջկա հետ։ Հայաստանի արևմտյան մասի կառավարիչը Տիրիբազն էր։ Հայտնի է նաև, որ Աքեմենյան վերջին արքա Դարեհ 2 Կողոմանոսը մինչ արքա դառնալը եղել է հայաստանի սակրապ և կրել է Արտաշատ անունը։ մթա 336 թվին նա դառնում է աքեմենյան թագավոր, իսկ հայաստանի սակրապ է դառնում Երվանդ 3 Օրոնտեսը, որին էլ վիճակված էր վերականգնել հայաստանի անկախությունը։

Վանի Թագավորություն

Վանի թագավորություն (ք.ա. 9-7-րդ դարեր)

կազմավորման շրջան
Սարդուրի առաջին (ք.ա. 835-825 թթ) — Վան մայրաքաղաքի հիմնադիր
հաջորդել է Իշպուինին (ք.ա. 825-810 թթ) — բարեփոխումներ (կրոնական — միասնական դիցարանի ստեղծումը, ռազմական — մշտական գործող բանակի ստեղծում, գրային -ուրարտական սեպագրի ստեղծումը)
հզորացման և վերելքի շրջան
Մենուա (ք.ա. 810-786 թթ) — Մենուայի ջրանցք (72 կմ), Մենուախինիլի քաղաք (Հայկական պար լեռնաշղթայի արևելյան հատված)
Մենուայի արշավանքները — Դիաուխի (=Տայք), Ասորեստան, Աղձնիք (=Ալզի), Հայկական Տավրոս, Մալաթիա (=Մելիդ), Մանայի թագավորություն:
Թագավորությունը դարձավ գերտերություն
Հաջորդել է Արգիշտի I (ք.ա. 786-764 թթ)
արշավանքները — Աբիլյանի (Աբեղյաժնք գավառ), Վեդուրի էթյունի (=ջրային էթյունի), Սևանա լճի ավազան, փոքր Ասիա, Կեխունի (=Գեղունի), Ալիշտու (Աղստեվի հովիտ), Գուգարաց աշխարհ (=Գուգարք=Տաշիր),Պարսուա երկիր (=պարսկ), Բաբելոն, Մանայի թագավորություն:
Ստեղծվեց Վանի աշխարհակալությունը
Արգիշտի խենիլի, Էրեբունի (ք.ա. 782)
Հաջորդել է Սարդուրի II (ք.ա. 764-735 թթ)
Սարդուրի II Արշավանքները — Մելիտեա (մալաթիա), Սևանա լճի ավազան, Արմե և Ուրմե երկրներ (Սևանալճից հարավ), Մանայի թագավորություն, Բաբելոն (Ասորեստանի շրջափակում), Կոլխերի երկիր (կոլխիդա), Միջերկրական ծով
պետությունը դարձավ գերկենտրոնացված պետության
տերության սահմանները — հյուսիսում` Սև ծով, հյուսիս արևելքում` Կուր գետ, Արևելքում` Կասպից ծով, արևմուտքում` փոքր ասիայի կենտրոնական շրջան, հարավում` Բաբելոն, պարսից ծոց, հարավ արևմուտքում` միջերկրական ծով:
ք.ա. 743 թ ասորեստանի (Թիգլաթ Պալասար III արքա) արշավանքը դեպի ուրարտու
ք.ա. 735 թ Թիգլաթ Պալասար III-ի երկրորդ արշավանքը դեպի ուրարտուի մայրաքաղաք Վան
Թուլացման և անկման շրջան
Ռուսա I (ք.ա. 735-710ական թ)
Ռուսա I արշավանքները — Սևանալճի ավազան, որտեղ կառուցեց Խալդի և Թեշեբա Աստվածների անուններով ամրոցներ: Ուրմիա լճի ավազան, Արդինի Մուսասիր (Խալդ Աստծո գլխավոր տաճարը):
ք.ա. 714թ Սարգոն II արքայի արշավանքը դեպի Ուրարտու:
Արդինի մուսասիրի ավերումը
ք.ա 190թվ. Մագնեսիայի ճակատամարտը Սելևկյանների և Հռոմի միջև
Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր (Բարեփոխումներ ռազմական,զորքի բաժանումը 4մասի
Վարչական բարեփոխում -երկրի բաժանումը 120 շրջանների
Հողային բարեփոխում -ք.ա 180թ

Արտաշեսյան Թագավորություն

Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորություն

 Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր` Արտաշես I (ք.ա. 189-160 թթ), ծնվել է ք.ա. 230 թ
Մագնեսիայի ճակատամարտը Սելևկյանների և Հռոմի միջև, Սելևկյանների պարտությունը (Սելևկյան արքա Անտիոքոս երրորդ) (ք.ա. 190թ)
  1. Ապամեայի հաշտության պայմանագիր (ք.ա. 188 թ)
  2. Մեծ Հայքի, Փոքր Հայքի, ծոփքի և կոմմագենեի անկախացումը, Մեծ Հայքում` Արտաշեսը, Ծոփքում` Զարեհը (ք.ա. 189 թ) 
  • Բարեփոխումները 
  1. Ռազմական բարեփոխում — զորքի բաժանումը չորս մասի (արևելյան զորավարության հրամանատար էր Արտավազդ որդին, արևմտյան` իր որդի Տիրանը, հարավային` Սմբատը, հյուսիսային` Զարեհը), որը կոչվել է չորս զորավավարություն, վարչական շրջաններ կամ ստրատեգիաներ:
  2. Վարչական բարեփոխում — Երկրի բաժանումը 120 շրջանների
  3. Հողային բարեփոխում — հողաբաժան սահմանաքարերի կանգնեցումը ագարակատերերի և համայնքային հողերի միջև (ք.ա. 180թ) 
  • գործավարություններ — սպարապետություն և հազարապետություն
 Անահիտ Աստվածուհու տաճարը գտնվում է Արտաշատում
Արտաշեսը նաև այս բոլոր գործերի շնորհիվ հայտնի է իր պատվադիտղոսներով (բարի, բարեպաշտ,աշխարհակալ)

  • Մայաքաղաք Արտաշատը կառուցվել է ք.ա. 185 թ Արաքս և Մեծամոր գետերի խառնարանում
Այս ամենի մասին վկայում է Մովսես Խորենացին:

Համնիբալը օգնել է Արտաշես առաջինին Արտաշատ մայրաքաղաքի տեղանքը ընտրելու և հատակագիծը գծելու համար (վկայում է հույն պատմիչ Պլուտարկոսը)

Հայկական հողերի միավորումը —

  • Հաջորդեց ԱրտավազդI (ք.ա. 160 -115 թթ)
  • Հաջորդեց Տիգրան I (ք.ա. 115-195 թթ)
70 հովիտներն այն տարածքն է, որը տրվեց Պարթևներին Տիգրանի պատանդության դիմաց
  • Հաջորդեց Տիգրան II մեծ (ք.ա. 195-155 թթ)
ծոփքի միացումը  Մեծ Հայքին
ք.ա. 94 թ կորդոկի միացումը մեծ հայքին
ք.ա. 112թ — փոքր հայքի ռազմակալումը պոնտոսի կողմից (պոնտոսի արքա` Միհրդատ 6-րդ Եվպատոր)

ք.ա. 95 թ Արտաշատ հայ-պոնտական դաշինքի կնքումը Տիգրան մեծ և Միհրդատ 6-րդ

  1. Հայաստանը գործողությունների ազատություն էր ստանում հյուսիսում, հարավում և արևելքում, իսկ Պոնտոսը` արևելքում:
  2. Կողմերը միացյալ ուժերով հարձակվում են Կապադովկիայի վրա, որի տարածքը անցնում է Պոնտոսին, մնացածը` Հայաստանին:
  3. Դաշինքը ամրապնդելու նպատակով Միհրդատը իր դուստր Կլեոպատրային կնության է տալիս Տիգրան Մեծին: Սրանով հայ-պոնտական դաշինքը ամրապնդվում է:
 ք.ա. 93թ հայ-պոնտական զորքերի ներխուժումը Կապադովկիա: 
Հռոմի նշանավոր զորավար Սուլան ք.ա. 92թ օգնեց Կապադովկիային հայ-պոնտական ուժերի դեմ պայքարելու գործում:

Տիգրան Մեծը ներխուժեց Պարթևստան (ք.ա. 87թ)
հայ պարթևական դաշինքի կնքումը (ք.ա. 87թ)

  1. Պարթևստանը Հայաստանին է վերադարձնում 70 հովիտներ տարածքը:
  2. Պարթևստանը հրաժարվում է Մարաստանից և հյուսիսային միջագետքից:
  3. Պարթև արքան կորցնում է արքայից արքա տիտղոսը:
 Պարթևստանը ճանաչում է Տիգրան մեծի գերիշխանությունը
հայ պարթևական պայմանգրով Տիգրանին անցած տարածքները — Ադիաբենել,Միգդոնիա, Պոսրոյենե
 ք.ա. 84 թ Տիգրան մեծի բազմելը Սելևկյան գահին Անտիոքում (17տարի կառավարեց):
Տիգրան մեծի բանակի ներժուժումը Ասորիք ք.ա. 84 թ

  • Տիգրան մեծի գրաված այլ տարածքներ — Կոմմագենե, դաշտային Կիլիկիա, Փյունիկիա
  • Տիգրան մեծի իշխանությունը ընդունած երկրներ — Հրեաստան, Արաբական ցեղեր, Նաբաթեայի թագավորություն, Պարթևստան 
քա 71 թ Եգիպտոսին սահմանակից Պտղոմայիս քաղաքի նվաճումըՏիգրան մեծի կողմից:
 Տիգրան մեծի տերության բաժանումը `
1-ին կարգ — բուն հայկական հողեր (մեծ հայք և կոմմագենե) 360000 կմ քառ տարածք

2-րդ կարգ — հպատակ թագավորություններ — (Վիրք, Աղվանք, Մարաստան, Ադիաբենե, Օսրոյենե, Փյունիկիա, Ասորիք, Կիլիկիա, ) 400000 կմ քառ

3-րդ կարգ — Հայաստանի քաղաքական ազդեցության տակ գտնվող երկրներ — Պարթևստան, Նաբաթեա, Հրեաստան, Պարսից ծոցի և Կարմիր ծովում ապրող արաբական ցեղեր (շուրջ 2 մլն քառ.կմ):

Տիգրան Մեծի տերության ամենազարգացած շրջանը` Անտիոք (Ասորիք): Կառավարիչ — Բագարատ

Հյուսային միջագետքի փոխարքա — Բուրաս (նստավայրը — Մծբին)

Արքունի պողոտա — Արտաշատ, Տիգրանակերտ, Անտիոք քաղաքները իրար կապող ճանապարհ

Տիգրանակերտ մայրաքաղաք

քա 80-70ական թթ մայրաքաղաքի կառուցումը աղձնիք նահանգում

հայ հռոմեական պատերազմ քա 69-66 թթ
1-ին փուլ
քա69-67թթ
զորավար — լուկիոս լուկոլոս,
քա 69թ Լուկոլոսի ներխուժումը Տիգրանակերտ մայրաքաղաք

2-րդ փուլ
քա66թ
3հազարանոց հայկական հեծիալների ջոկատի հրամանատար մերուժան

քա 69 թ հոկտեմբերի 6 Տիգրանակերտի ճակատամարտը

սեպտեմբերի 22 արածանիի ճակատամարտը

դիոն կասիոս — հույն պատմիչ, ով վկայումի արածանիի ճակատամարտի  Հայաստանի հաղթության մասին

ք.ա. 66թ — Արտաշատի պայմանագիր Գնեոս Պոմպեոսի և Տիգրան մեծի միջև

  1. Տիգրան մեծը հրաժարվում է իր բոլոր նվաճումներից և պահպանում միայն բուն հայկական տարածքը:
  2. Տիգրան մեծը իր նվաճումները պահպանեց հյուսիսային միջագետքում:
  3. Հայաստանից անջատվելու են Ծոփքը և Կոնդուքը,որտեղ թագավորելու է Տիգրան կրտսերը, պայմանով, որ Տիգրան մեծի մահից հետո այդ տարածքները միավորվելու են մեծ հայքին որպես մեկ հայկական պետություն:
  4. Մեծ հայքը հռոմին պետք է վճարեր 6000 տաղանդ ռազմատուգանք
  5. հայաստանը հայտարարվում է հռոմեական ժողովրդին դաշնակից և բարեկամ երկիր:

Տիգրան մեծի արքայից արքա տիտղոը չի կորում

տիգրան մեծը պայմանգրից հետո կառավարել է ևս 10 տարի

Արտավազդ 2 և վերջին արտաշեսյաններ թագավորությա անկումը

քա 55-34 արտավազդ 2
քա 54 թ հռոմը պատրաստվում է պարթևստանին պատերազմի
Մարկոս Կրասոս — հռոմի եռապետներից քա60թ, արևելքի զորավար

Saturday, November 24, 2018

Արշակունիներ

Սոհեմոսին հաջորդել է Բակուր Արշակունին (161-163թթ.): Նրան գահազրկել են Հռոմեացիները ու նորից գահ են բարձրացրել Սոհմեոսին (164-185թթ.): Սոհեմոսին հաջորդում է Վաղարշ եկրորդը (185-198թթ.), նրա օրոք Հայաստանը շատ հզորացավ և Արշակունիների թագավորությունը դարձավ ժառանգական, սակայն Վաղարշ եկրորդը պատերազմի ժամանակ սպանվեց, կովկասյան ցեղերի դեմ կռվի ժամանակ: Վաղարշ եկրորդին հաջորդեց իր որդին Խոսրով առաջինը (198-215թթ.), Խոսրովը հոր վրեժը լուծեց կովկասյան լեռնականներից, սակայն 215թ. Հռոմի կայսր Կարակալան խաբեությամբ կանչեց իր մոտ ասորիք, իբր հողեր նվիրելու, սակայն նրան իր թագուհու հետ միասին աքսորեց, որտեղ Խոսրովին սպանեց, նրան հաջորդեց որդին Տրդատ եկրորդը (216-252թթ.), որը կրկին Հայաստանը ոտքի հանեց: Հռոմի նոր կայսրը Մակրիանոսը, ազատեց Տրդատի մորը, Տրդատին կապադովկիայից տարածքներ տվեց: Տրդատ եկրորդի օրոք մերձավոր արևելքում, տեղի ունեցավ քաղաքական կարևոր իրադարձություն, 226թ. պարթևստանում տեղի ունեցավ պետական հեղաշրջում և իշխանությունը անցավ Սասանյաններին, առաջացել է Սասան անունից, որը եղել է կրակապաշտության, զրադաշնականության, մազդեզականության գլխավոր մոգպետ, և Սասանյան պարսից առաջին թագավորը դարձավ Արտաշի Սասանյանը, վերջին թագավորը եղել է Հասկերտ երրորդը, իսկ պարթևների վերջին թագավորը, որին սպանեցին եղել է Արտավան հինգերորդը: Սասանյան Պարսիկները Հայաստանը համարեցին իրենց համարմեկ թշնամին ու սկսվեց երկարատև պատերազմ այդ երկու ազգերի միջև: Շապու առաջինը մտավ Հայաստան, 20 տարի Տրդատ եկրորդը կռվեց նրա հետ: Տրդատ եկրորդին հաջորդեց Արտավազը (252-262), նրան հաջորդեց Տրդատի որդին Խոսրով երրորդը, որին սպանեց պարթև իշխան Անակը, դրանից հետո Հայաստանը ընկավ Սասանյանների տիրապետության տակ ու 26տարի մենք զրկվեցինք թագավորությունից; Այդ ընթացքում մեր թագավորն է եղել Որմիզդ (կրակ) Արտաշիրը, այդ ժամանակ Որմիզդը սկսեց կրակապաշտություն տարածել Հայաստանում: Այս 26տարին Պատմահայ Մովսես Խորենացին համարեց  ժամանակ(անիշխանության): 

Tuesday, February 27, 2018

Հայաստանը Քեմալական Թուրքիայի և Ռուսասստանի քաղաքական ոլորտում

Ինչպես հայտնի է, աշխարհամարտում պարտված Թուրքիայի արևելյան նահանգներում 1919թ. կեսերից սկսվել էր ազգայնական մի շարժում, որը հաճախ նրա ղեկավար, գեներալ Մուստաֆա Քեմալի անունով կոչում են նաև քեմալական շարժում։ Այդ շարժման նպատակն էր պայքարել Անտանտի երկրների դեմ՝ պահպանելու Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։ Այդ շարժումն իր սուր ծայրով ուղղված էր նաև Հայաստանի ու հայ ժողովրդի ազատագրական ձգտումների դեմ։ Քեմալականները խնդիր էին դրել ուժի միջոցով հակազդել Փարիզի կոնֆերանսին և թույլ չտալ տարածքային որևէ զիջում։ Ավելին, նրանք նպատակ ունեին բռնազավթել արևելահայ տարածքները։

Sunday, January 28, 2018

«ԵՐԵՎԱՆ 2800»-«ԵՐԵՎԱՆՅԱՆ ՁԻԱՐՁԱՆՆԵՐԸ»

Հունվարյան նախագծերի շրջանակներում,պատմության խմբով մասնակցեցինք

<<Երևանյան ձիարձանները>>նախագծին:Նախագծի նպատակն էր`ճանաչել և ճանաչելի դարձնել մեր մայրաքաղաքի ձիարձանները, ընկալել դրանք որպես պատմամշակութային հուշարձաններ, ճարտարապետության uև քանդակագործության արժեքավոր նմուշներ:

Նախագիծը մեկնարկեցինք Մայր դպրոցից` հարցումներ անցկացնելով սովորողների և դասավանդողների հետ:Շատերը կարողացան թվարկել ձիարձաններից մի քանիսը:

Առաջին ձիարձանը,որը այցելեցինք`Զորավար Անդրանիկինը այնուհետև Վարդան Մամիկոնյանինն էր:

Wednesday, May 24, 2017

Առցանց առաջադրանքներ հայոց պատմությունից


 Առաջադրանք 1
Ա.Ներկայացնել հետևյալ տեղանուների հոմանիշները
urlԱրմենիա-Արմեն
urlՄասիս-Ամասիա
imagesԱրագած-Արամանյակ

Չարենցը իր այս քարոքում ունի 3 գույն, որոնք նկարագրում են իր և Կարինե Քոթանջյանի հարաբերությունները: 3 գույներն են՝
Կապույտ- Չարենցը կապույտ գույնը ընկալում էր, որպես պարզություն, խաղաղություն, հանգստություն, դա երևում է այս տողում՝
Կապույտը հոգու աղոթանքն է, քույր, Կապույտը — թախիծ. Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր, Ու հստակ, ու ջինջ:
Ոսկոգույն- բոլորիս մեջ տպովորված է, որ ոսկին իրենից հարստություն, թանկարժոքություն, ամենալավ բաներն է խորհրդանշում, Չարենցի մոտ նույնպես դա ոսկի ժամանակաշրջաններ:
Մանուշակագույն- այս գույնը թախիծն է, մթուույունը, ավարտը, մարումը դա երևում է այս քառյակում՝
Հիշում եմ հիմա, որ մի իրիկուն,
Ժպտալուց հետո, երբ ոսկի շղթան
Ընկավ ամոթխած գիրկը լռության —
Փռվեց քո դեմքին, իմ տրտմած հոգում
Մի խամրած մշուշ մանուշակագույն…
Շատ հետարքրքիր շարք է: Օրինակ ինչու կապույտը կա՝ և՛ ոսկեգույնիի, և՛ մանուշակագույնի մեջ, ինչու մանուշակագույնը չկա ոչ մի տեղ և շարունակ այսպիսի հարցեր:
Կաույտը իր լավ խորհրդանիշ լինելու պատճառով կա բոլոր հատվածներում, որովհետև Չարենցը վատի մեջ լինելով, հիշում էր լավը: Նա եթե իրեն լավ զգար, ներքև չեր նայի դեպի վատին: Հենց դրա մասին է խոսքը: Կարինե Քոթանջյանի հետ շատ լավ ժամանակ է անցկացնում, իրար շատ են սիրում, բայց մի օր այդ ամենը կորչում է, որովհետև կողքիտ չէ սիրելիդ և կյանքը դառնում է խավար պատերով լի և այդ ժամանակ հիշում ենք անցյալի մասին, թե ինչ հրաշալի է եղել ամեն ինչ:
Երբեք այս բանաստեղծությունների շարքը այսքան խորիմաստ չեմ ընկալել, կարդալիս ընդհանրապես չեմ մտածել այդ ուղղությամբ, բայց ահա աչքերը լայն բաց անելուն պես հասկացա, որ Չարենցի կյանքը, բանաստեղծությունները լի ու լի են գաղտնիքներով:
" data-medium-file="" data-large-file="" class="alignnone wp-image-1838" src="https://arsengalstyan.files.wordpress.com/2017/01/g_image.jpg?w=165&h=124" alt="g_image" width="165" height="124">Արմավիր-Արամայիս
imagesԵրասխ-Արաքս
0b08f60932Այրարատ-Արա Գեղեցիկ
Գեղամա ծով-Սևանա լիճ


Բ.Աշխատանք Սկզբնաղբյուրների հետ
pg_2087483522_CIMG4554-1000x562.jpg

փորձեք գտնել որ հեղինակների և պատմիչների խոսքերն են 
«Արմենիայի մեծագույն մասի տիրակալ»- Պատմագիր Պոլիբիոսը ասել է Արտաշես I-ին
«Կամուրջներ չհանդուրժող Արաքս»-  բանաստեղծ Ալբիոս Տիբուլլոսը
«Նա քաղաքը շրջապատեց 50 կանգուն բարձրության պարիսպով, որի հաստության մեջ կային ձիերի բազմաթիվ ախոռներ:Քաղաքի արվարձանում նա կառուցեց պալատ՞ ընդարձակ զբոսայգիներով, որսատեղերով և լճերով:Մերձակայքում նա բարձացրեց նաև հզոր մի բերդ:»- Տիգրանակերտ
Որ պատմիչն է Սահակ Պարթևի գործունեությունը բարձր գնահատելով, գրել, որ նա չդադարեց հոգևոր կաթով սնուցանել «եկեղեցու մանուկներին Մեսրոպի հետ միյասին, որին հաստատեց Վաղարշապատ քաղաքի կաթողիկե Եկեղեցում, իսկ ինքը մնաց Բագրևանդ Գավառում»- Մեսրոպ Մաշտոց
«Լեռնային Ղարաբաղը մշտնջենապես բնակեցված է եղել հայերով և նրանց հայրենիքի մի հատվածն է, որը Ստալինի մեղքով հայտնվելով Ադրբեջանի կազմում, 65 տարի շարունակ ենթարկվել է ստորացման,վիրավորանքների ու ամեն տեսակի ճնշումների…Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը կարող են լուծել միայն Լեռնային Ղարաբաղի բնակիչները… Ստեղծված իրավիճակի միյակ ճշմարիտ լուծումը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի դուրս բերումը Ադրբեջանի կազմից»- Հենրիկ  Պողոսյան

Առաջադրանք 2
Ա.Որոշեք նշված ճակատամարտերը հայերի և……… ում միջև են տեղի ունեցել և որ թվականին:Նշեք նաև ճակատամարտերի արդյունքները:
  • Արածանի Ճակատամարտ հայերի և Հռոմեացիների Միջև (Մ.Թ.Ա 68-ին սեպտեմբերի 22), Հայկական բանակի հաղթանակ
  • Բասենի Ոսխայի ճակատամարտ հայերի և Պարսիկների միջև (297թ.) , Հայ-հռոմեական բանակի հաղթանակ
  • Ներսեհապատի ճակատամարտ հայերի և Պարսիկների միջև (482թ.)
  • Վարդանակերտի ճակատամարտ հայերի և Արաբների միջև (703թ. հունվար), Հայերի հաղթանակ
  • Արճեշի ճակատամարտ հայերի և Արաբական խալիֆայության միջև (775թ. ապրիլի 15), արաբների հաղթանակ
  • Արձնիի ճակատամարտ հայերի և Արաբական խալիֆայության միջև (775թ.), արաբների հաղթանակ
  • Ծումբի ճակատամարտ հայերի և Ատրպատականի ամիրա Մամլանի դեմ (998թ.)
  • Բերդուսի ճակատամարտ հայերի և Իկոնիայի սելջուկյան սուլթանության զորքերի միջև (1107թ.)
  • Կոտմանի ճակատամարտ հայ-վրացական ուժերի և Մոնղոլների միջև (1221թ.)
Բ.Գտեք նշված հայ ուսուցիչները, գիտնականները որ համալսարաններում են դասավանդել և գիտության որ բնագավառն են ներկայացրել և ինչ աշխատություների գրքերի հեղինակներ են եղել
Հովհան Որոտնեցի- Աստվածաբա, փիլիսոփա, մանկավարժ:
Հովհան Որոտնեցու հայացքները վճռական դեր խաղացին Տաթևի փիլիսոփայական դպրոցի առաջավոր գիտական տեսությունների զարգացման գործում։
Մխիթար Գոշ- Հոգևորական, մանկավարժ, օրենսդիր, գիտնական
Աշխատություններից հայտնի է՝ <<Գիրք Դատասնաի>>-ն իր խմբագրություններով և գրականության դարբեր գրքերով:
url.jpg
Հովհաննես Իմաստասեր- Մատենագիր, փիլիսոփա, գիտնական, մանկավարժ

Հովհաննես Սարկավագը թողել է գրական հարուստ ժառանգություն։ Մեկնել է անտիկ և քրիստոնյա հեղինակների մի շարք երկեր։ Գրել է նաև փիլիսոփայական, բնագիտական, տոմարագիտական, գեղագիտական, գեղարվեստական, բարոյագիտական, աստվածաբանական բնույթի ինքնուրույն աշխատություններ։ Կորել է նրա պատմական երկը, որից մեջբերումներ է կատարել Սամուել Անեցին։ Հովհաննես Սարկավագը մեծ ուշադրություն է դարձրել անցյալի գրավոր ժառանգությանը։ Նա սրբագրել, խմբագրել և արտագրել է աղճատված և անընթեռնելի դարձած բազում բնագիր աշխատություններ։
Եսայի Նչեցի- մանկավարժ, քերական, մատենագիր, հասարակական-հոգևոր գործիչ
Երկեր՝
  • «Մեկնութիւն Եզեկիէլի»
  • «Վերլուծութիւն քերականութեան»
  • «Դաւանութիւն և խոստովանութիւն ի Սուրբ Երրորդութիւն»
  • «Սուղ ինչ պատճառ ձեռնադրութեան քահանայի»
  • «Յաղագս կարգաց եկեղեցւոյ»
  • «Յաղագս եկեղեցւոյ խորհրդեան»
  • «Թուղթ վասն կարգաց եկեղեցւոյ և ժամուց»
  • «Թուղթ Եսայեայ վարդապետին պատասխանի ընդդէմ պարոն Հեթմոյ»
  • «Թուղթ Եսայեայ ի Տէր Մատթէոսն»
  • «Թուղթ շրջաբերական յաղագս ողորմութիւն տալոյ ի նպաստ Ս. Կարապետին Տարօնոյ>>
Esayi_Nchetsi.jpg

Գրիգոր Մլիճեցի- Մանրանկարիչ
Hovhannes_Pluz_Yerznkatsi

Հովհաննես Երզնկացի-Բանաստեղծ և ամենայն հայոց կաթողիկոս:
Գրել է՝տաղեր,շարականներ,ողբեր,մեղեդիներ,խոհա-խրատական,իմաստաբանական քառյակներ:
Nerses_Lambronatsi.jpg
Ներսես Լամբրոնացի-գիտնական,հրապարակախոս,բանաստեղծ,երժիշտ,թարգմանիչ,եկեղեցական ու քաղաքական գործիչ:
Похожее изображение
Մխիթար Սեբաստացի- եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր:
20 տարեկան հասակում Սուրբ նշան վանքի վանահոր կողմից նա նշանակվեց քահանա:
25 տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը:
Մխիթար կղզում կառուցեց վանք, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում:
Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց»-ի (1727 թ.) հեղինակն է։ Արժեքավոր է նաև նրա «Քերականութիւն գրաբար լեզուի հայկազեան սեռի» (1730 թ.) երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի։ 
harutyun_alamdaryan
Հարություն Ալամդարյան- հայ բանաստեղծ, մանկավարժ, հասարակական-քաղաքական և եկեղեցական գործիչ, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ:
Ալամդարյանը գրել է կրոնական տաղեր, որտեղ միստիկ մտածողության հետ առկա է նաև բողոքը ճակատագրի դեմ։
Ալամդարյանը հայկական կլասիցիզմից դեպի սենտիմենտալիզմ և ռոմանտիզմ անցման շրջանի բանաստեղծ է։
Հին կտակարանի մոտիվներով գրված բաևաստեղծություններում արտացոլել է մարդկային ողբերգությունը, ըմբոստացել մահվան դեմ («Աղոթք», «Կողկողանք առ խաչ Փրկչին», «Ողբերգութիւն Իսրայելի» ևն)։
Մեսրոպ_Թաղիադյանի_կիսանդրին_Կարբիում_(1)
Մեսրոպ Թաղիադյան- գրող, մանկավարժ, հրապարակախոս:
Կալկաթայի անգլիական «Եպիսկոպոսական ճեմարանում» ուսանելիս անգլերեն լեզվի հետ յուրացնում է մի շարք գիտություններ։ 40-ական թվականների շեմքին հրատարակում է մի քանի ծավալուն աշխատություններ, նրանց շարքում և մայրենի լեզվի երկու դասագիրք, հետագայում՝ նաև երրորդը։ 1845 թվից Թաղիադյանի խմբագրությամբ կամ «վերահսկողությամբ սկսում է հրատարակվել «Ազգասեր», իսկ 1848 թվից նրան փոխարինող «Ազգասեր Արարտյան» պարբերականները, որոնց մեջ նա հրապարակախոսում է Հնդկաստանի հայ գաղութի, ինչպես և ամբողջ հայոջթյան կյանքին վերաբերող բազմազան ընթացիկ խնդիրների մասին՝ հասարակական, գրական, կուլտուրական-կրթական, տնտեսական, կրոնական և այլն, քննադատում, խարազանում է բացասական երևույթներ և առաջադրում իր տեսակետները։

Գ.Որոշեք նշված մարդկանց ազգային պատկանելիությունը և մասնագիտությունը, Յուրաքանչյուրին բնութագրեք 3-4 նախադասությամբ:
Nikolai_Marr_1905.jpg
Նիկողայոս Մառ- վրացի արևելագետ, հայագետ, լեզվաբան և հնագետ։
www.anunner.jpg

Լևոն Օրբելի- հայ ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից է:

Arzruni_Andreas.jpg
Անդրեաս Արծրունի- հայ երկրաբան և Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթանդամ
url.jpg

Նելսոն Հորացիո-  անգլիացի ծովակալ
1_.jpg


Ռաստրելի Բարտոլոմեո- Ազգությամբ իտալացի, քանդակագործ
Roentgen2.jpg

Վիլհելմ Ռենտգեն- գերմանացի ականավոր ֆիզիկոս

Картинки по запросу արշիլ գորկի
Արշիլ Գորկի-Ամերիկահայ նկարիչ
url.jpg
Ջուզեպե Գարիբալդի- Իտալիայի ազգային հերոս, Ռիսորժիմենտոյի ռազմական հրամանատար

200px-Garzou

Գառզու- ֆրանսահայ նշանավոր նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիվ արվեստի վարպետ։


Առաջադրանք 3 
Որոշեք նշված ճարտարապետական կոթողների, հուշարձաների եկեղեցիների անուները կառուցման վայրը և ժամանակագրությունը:
Ani,-The-Church-of-Holy-Redeemer_7.jpg
Անի սրբ.Աստվածածին եկեղեցի կամ Մայր տաճար:Կառուցվել է 989-1001թվականներն:
image
Շատին վանք-կառուցվել է 929թ.,գտնվում է Շատին մոտ 4կմ արևելք
Harich_02.jpg
Հառիճավանք-Կառուցվել է 7-րդ դարում

shikahogh_state_reserve_syunik_armenia.jpg
Խոսրով անտառի արգելոց-կառուցվել է 4-րդ դարում

Surp_Garabed_Vank_(Hampikian,_1923).jpg

Գլակա վանք (Մշո Սուրբ ԿարապետԻննակնյան վանք)-վանքային համալիր Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի  Տարոն գավառում (այժմ՝Թուրքիայի տարածքում է), գտնվում էր Արտաշատից ոչ հեռու, եղել է հեթհանոսական մեհենատեղի, վանքի է վերածվել քրիստոնեության ընդունման ժամանակ՝4-րդ դարում։
Armenian_monastery_of_s_apostles_in_moush.jpg
Մշո Սուրբ Առաքելոց վանք,Ս․ Ղազարի վանք, Տիրինկատարի վանք, Ս․ Թադևոս, Թարգմանչաց վանք- միջնադարյան հայկական վանքային համալիր պատմական Մեծ Հայքի Տուրուբերան  նահանգի Տարոն գավառում (ներկայիս ԹուրքիայիՄուշի գավառի տարածքում, Մուշ քաղաքից 5 կմ դեպի հարավ-արևելք)։
Գերեզմանոց._Նորատուսի_մեծ_գերեզմանոցը.jpg
Նորատուս, գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում, որը կառուցել է Գեղարքունիքի Սահակ իշխանը 9-րդ դարի վերջին։

5_502_1299312570
Վարագավանք-հայկական վանքային համալիր պատմական Վասպուրական  նահանգում։ Կառուցվել է 7-րդ դարում։ Գտնվում է Վանի քաղաքի հարավ-արևելյան Վարագա լեռան, արևմտյան լանջին։Վանի արքեպիսկոպոսի նստավայրն էր։ Ոչնչացվել է Մեծ եղեռնի  ժամանակ։
Առաջադրանք 4
ա.Սովորաբար Պատմությունը ուսումնասիրելիս մենք շատ ենք հանդիպում իրար հակասող փաստերի, երևույթների և իրադարձություների և այդ պահին առաջանում է շատ հաճախ տրվող «ինչուները» Կամ ինչով էր պայմանավորված:Այս առաջադրանքի հարցերին պատասխանելու համար, նախ և առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել, յուրացնել հարցերի բովանդակային մասը, այնուհետև կատարել առաջադրանքի պահանջները:Յուրաքանչյուր հարցին պատասխանել կոնկրետ հիմնավորված փաստերի հիման վրա, որքան հնարավոր է համառոտ և հարցի բովանդակային մասից աշխատեք չշեղվել:
1)Ինչու 1920 թվականի օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում կնքված պայմանագիրը, այդպես էլ մնաց թղթի վրա:
Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդին տրամադրել նրա ազգային համախմբման համար բավարար տարածք։ Սակայն Սևրի հաշտության պայմանագիրը մնաց թղթի վրա։Այն չվավերացրեց նույնիսկ սուլթանական կառավարությունը։