Showing posts with label Քաղաքագիտություն. Show all posts
Showing posts with label Քաղաքագիտություն. Show all posts

Sunday, December 10, 2017

Քաղաքագիտություն


Ռազմահայրենասիրական դաստիերակություն

Տեղեկանալով կառավարության, այս վերջին որոշման մասին միանշանակ պատրաստ եմ հայտնել`իմ բացասական,կարծիքը <<ռազմահայրենասիրական դաստիերակություն>>կոչվող նախագծի մասին:Այն,ոչ միայն իմ,այլ նաև վստահ եմ, իմ սերնդակիցների համար ևս աբսուրդ է համարվում:Նախագիծը չափից դուրս,անբնական է և միանշանակ չի կարող բնական,անկեղծ մղումներ առաջացնել անհատի մոտ,ով կսկսի հայրենասեր դառնալ:Առաջին հայացքից,որոշումն ընդունողները ասում են,որ մտածում են,մեր անվտանգության և ապագայի մասին:Սակայն,այն երբեք չի կարող ինձ համար ապահով ապագա խոստանալ ,կամ առավել ևս ապահով երշխիք:Եթե,այս ամենը ի կատար ածվի,ապա այն անչափ վտանգավոր է,ներկայիս և ապագա սերունդների դաստիերակման,հոգեբանության և որպես անհատ ինքնորոշման համար:Այս որոշումը ապահովություն չէ,այն պարզզապես,սահման է դնում անհատի առաջ:Վերջիվերջո ոչ պետությունն է,որոշում,որ անհատը հայրենասեր է. կամ պետք է դառնա և ոչ էլ կրթությունը,այլ դա անհատի անձնական որոշման հարցն է:Փորձելով ենթադրել, թե ինչ ,հետևանքներ կարող է ունենալ անհատը, տվյալ կրթությունը ստանալուց,հետո միանշանակ այն վտանգավոր կարող է լինել ,ոչ միայն իր կյանքի ,այլ նաև ոչ հայրենասեր անհատի համար:Այդ ամենը կարող է ոչ տեղին բարդություն առաջ բերել առավել ևս լարված հարաբերություններ ունեցող հայ-ադրբեջանական,հայ-թուրքական ընդհանուր  գործնթացում:Շատ վտանգավոր է,հայրենասիրության տվյալ կրթությունը Հայաստնի պարագայում,միանշանակ այն պոտենցիալ մարդասպան է դարձնելու մանուկ հասակից երեխային:Միանշանակ այս որդեգրած քաղաքականությունը պետք է մերժվի ամեն կերպով:




Ֆաշիզմ

Բառը ծագում է իտալերեն fascio ճառագայթ բառից, որը հռոմեական իշխանության խորհրդանիշներից էր և որը 1919 թ.-ից սկսեց օգտագործվել Մուսոլինիի զինյալների կողմից։ Շարժումը որկվում է որպես տոտալիտար և կարելի է ամփոփել Մուսոլինիի հետևյալ նախադասության մեջ.Ամեն ինչ պետության միջոցով, ոչինչ առանց պետության, ոչինչ ընդդեմ պետության: Իր լայն իմաստով ֆաշիզմը որակվում է որպես Լուսավորիչների դարաշրջանի դեմոկրատական հումանիզմի արժեքներին ռեակցիոն գաղափարախոսություն։ Առաջանալով դեմոկրատական արժեքների ֆրյուստրացիայից ֆաշիզմը ժխտում է մարդու իրավունքները, կոմունիզմը, անարխիզմը, անհատական ազատությունները և լիբերալիզմը։