Sunday, December 10, 2017

Քաղաքագիտություն


Ռազմահայրենասիրական դաստիերակություն

Տեղեկանալով կառավարության, այս վերջին որոշման մասին միանշանակ պատրաստ եմ հայտնել`իմ բացասական,կարծիքը <<ռազմահայրենասիրական դաստիերակություն>>կոչվող նախագծի մասին:Այն,ոչ միայն իմ,այլ նաև վստահ եմ, իմ սերնդակիցների համար ևս աբսուրդ է համարվում:Նախագիծը չափից դուրս,անբնական է և միանշանակ չի կարող բնական,անկեղծ մղումներ առաջացնել անհատի մոտ,ով կսկսի հայրենասեր դառնալ:Առաջին հայացքից,որոշումն ընդունողները ասում են,որ մտածում են,մեր անվտանգության և ապագայի մասին:Սակայն,այն երբեք չի կարող ինձ համար ապահով ապագա խոստանալ ,կամ առավել ևս ապահով երշխիք:Եթե,այս ամենը ի կատար ածվի,ապա այն անչափ վտանգավոր է,ներկայիս և ապագա սերունդների դաստիերակման,հոգեբանության և որպես անհատ ինքնորոշման համար:Այս որոշումը ապահովություն չէ,այն պարզզապես,սահման է դնում անհատի առաջ:Վերջիվերջո ոչ պետությունն է,որոշում,որ անհատը հայրենասեր է. կամ պետք է դառնա և ոչ էլ կրթությունը,այլ դա անհատի անձնական որոշման հարցն է:Փորձելով ենթադրել, թե ինչ ,հետևանքներ կարող է ունենալ անհատը, տվյալ կրթությունը ստանալուց,հետո միանշանակ այն վտանգավոր կարող է լինել ,ոչ միայն իր կյանքի ,այլ նաև ոչ հայրենասեր անհատի համար:Այդ ամենը կարող է ոչ տեղին բարդություն առաջ բերել առավել ևս լարված հարաբերություններ ունեցող հայ-ադրբեջանական,հայ-թուրքական ընդհանուր  գործնթացում:Շատ վտանգավոր է,հայրենասիրության տվյալ կրթությունը Հայաստնի պարագայում,միանշանակ այն պոտենցիալ մարդասպան է դարձնելու մանուկ հասակից երեխային:Միանշանակ այս որդեգրած քաղաքականությունը պետք է մերժվի ամեն կերպով:




Ֆաշիզմ

Բառը ծագում է իտալերեն fascio ճառագայթ բառից, որը հռոմեական իշխանության խորհրդանիշներից էր և որը 1919 թ.-ից սկսեց օգտագործվել Մուսոլինիի զինյալների կողմից։ Շարժումը որկվում է որպես տոտալիտար և կարելի է ամփոփել Մուսոլինիի հետևյալ նախադասության մեջ.Ամեն ինչ պետության միջոցով, ոչինչ առանց պետության, ոչինչ ընդդեմ պետության: Իր լայն իմաստով ֆաշիզմը որակվում է որպես Լուսավորիչների դարաշրջանի դեմոկրատական հումանիզմի արժեքներին ռեակցիոն գաղափարախոսություն։ Առաջանալով դեմոկրատական արժեքների ֆրյուստրացիայից ֆաշիզմը ժխտում է մարդու իրավունքները, կոմունիզմը, անարխիզմը, անհատական ազատությունները և լիբերալիզմը։
Կարելի է ֆաշիզմի զարգացումը բաժանել 5 փուլերի։ Առաջին փուլում այլախոհ հրապարակախոսները, ծայրահեղ աջերը, որոնք մերժում են պահպանողականների չափավորությունը և նախկին ձախ ծայրահեղականները, որոնք մերժում են ժողովրդավարությունը, կազմում են քաղաքական լիբերալիզմի քննադատությունը՝ լայնորեն օգտագործելով ազգային և սոցիալական զգացմունքները։ Երկրորդ փուլում, այս շարժումները, որոնք մինչև այդ մարգինալ էին, կարևորություն են ձեռք բերում, քանզի խոշոր արդյունաբերողների և հողատերերի աչքին սկսում են համարվել միակ ուժը, որ կարող է կարգ հաստատել ընդդեմ կոմունիստական գործունեության։ Այս պահից սկսած ֆաշիզմը հրաժարվում է իր սոցիալական պահանջներից և հանդես գալիս հօգուտ նեղ տնտեսական լիբերալիզմի։ 3-րդ փուլում ֆաշիստական կուսակցությունը գալիս է իշխանության։ Չորրորդում՝ ֆաշիստական իշխանությունը կոնսոլիդցվում է, համախմբվում է։ Հինգերորդ փուլը ռադիկալացման փուլն է, որը հիմնականում իրականացվել է նացիստական ռեժիմի ժամանակ՝ համակենտրոնացման և ոչնչացման ճամբարների տեսքով։ Ֆաշիզմի սոցիալական մոդելը առավելապես կենտրոնացած է ազգի վրա, քան ազգը կազմող անհատների։ Նա ձգտում է ստեղծել միավորված և համերաշխ մի խումբ, որն ունենա ամուր ինքնություն։ Դրա համար հարկավոր է, որ այդ խումբը, հանրույթը ունենա ընդհանուր պատմություն և ճակատագիր և որ այն կառուցվի սեփական մշակութային ամրությունը հավերժացնելու կամքի վրա։ Արդ, ֆաշիստների համար առաջնահերթ է հասնել այդ ազգային հանրույթի հոմոգենացմանը, միատարր դարձնելուն /էթնիկական, կրոնական կամ դասակարգային իմաստներով/։ Ֆաշիզմի հաջորդ հատկանշական կետը սոցիալական հիերարխիայի ամրությունն է։ Խումբը պետք է առաջնորդվի շեֆի կողմից, որ Իտալիայում կոչվում էր Duce (Դուչե- Գիդ, առաջնորդող), որի հեղինակությունը հարցականի տակ չէր դրվում։ Ֆաշիզմը տոտալիտար համակարգ է, այն բացառում է բոլոր տիպի ընդդիմությունները,։ Այն հենվում է շոկային խմբերի վրա, Սև վերնաշապիկների վրա, որոնք իշխանությունը վերցնելուց հետո ամբողջովին զինվեցին:

Կոմունիզմ

Քաղաքական առումով կոմունիզմը տարբեր շարժումների բազմազանություն է, որոնց նպատակը ինչ-որ ժամանակում առանց դասակարգերի հասարակություն ստեղծելն է: Կոմունիստների մեջ կարելի է գտնել տարբեր հոսանքներ, հատկապես մարքսիստների մեջ, ինչպես նաև անարխիստների մեջ: Կոմունիստների մոտ առաջին բաժանումը տեղի ունեցավ 1-ին Ինտերնացիոնալի ժամանակ` անարխիզմի և մարքսիզմի միջև: Չնայած դրան, 20-րդ դարասկզբից համաշխարհային քաղաքականության վրա ազդեցություն գործած և առավել աչքի ընկած կոմունիստական հոսանքները մարքսիստական ազդեցության են` ուղղակիորեն կամ անուղղակիորեն /լենինիզմը/: Դասակարգերի պայքարը հիմնական դերն է խաղում մարքսիստական տեսության մեջ: Կոմունիզմի հաստատումը համընկնում է այս տեսությանը` դասակարգերի բոլոր տեսակի պայքարների վերջում մարդկային էակների բաժանումը դասակարգերի պետք է վերանա:
Կարլ Մարքսը, պաշտպանելով բանվորական շարժման ինքնուրույնության անհրաժեշտությունը և միջազգային լինելը, գտնում է, որ հասարակությունը միայն հեղափոխությամբ կարող է կապիտալիստական արտադրաեղանակից անցում կատարել դեպի կոմունիստական արտադրաեղանակը: Դա պահանջում է անցումային փուլ, ինչն էլ Մարքսը հաճախ նակրագրում էր որպես պրոլետարիատի դիկտատուրայի հեղափոխական շրջան: Իր «Կոմունիստական կուսակցության մանիֆեստում»նա նկարագրում է կոմունիզմը որպես «միություն, որտեղ յուրաքանչյուրի ազատ զարգացումը պայմանավորում է բոլորի ազատ զարգացումը»: Մարքսի պատկերացրած կոմունիստական հասարակությունը, որը պետք է ծնվեր բավականաչափ զարգացած կապիտալիզմից, երբեք չհաստատվեց և մնում է որպես տեսություն:

Պատմականորեն «կոմունիզմ» բառը հաճախ օգտագործվում են նկարագրելու համար իրենց կոմունիստական հռչակած կուսակցությունների կողմից զեկավարվող քաղաքական և տնտեսական ռեժիմները:

Մարքսիզմի մեջ կոմունիզմը հանրային ունեցվածքի և հանրային արտադրության միջոցների վրա հիմնված տնտեսություն ունեցող հասարակության կազմակերպումն է:
Կոմունիզմ տերմինը վերջնականապես ձևավորվել է Կարլ Մարքսի 1848 թ. գրված «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ» աշխատությունից հետո: «Կոմունիզմ»-ի հիմքում ընկած է լատինական commun տերմինը, որը նշանակում է ընդհանուր, հասարակական, հանրային: Այն նաև նշանակում է համայնք: Մինչև Մարքսի հայտնի աշխատությունը կոմունա /համայնք/ բառն օգտագործվում էր, սակայն ոչ ամբողջ հասարակությունը, այլ նրա մի մասը, մի խումբը բնութագրելու համար: Խումբ, որի անդամներն օգտագործում էին բոլոր անդամների ընդհանուր գույքն ու ընդհանուր աշխատանքի արդյունքը:

Լիբերալիզմ
Լիբերալիզմը քաղաքական փիլիսոփայության հոսանք է, որը ծնվել է որպես ընդդիմություն աբսոլյուտիզմին և աստվածային իրավունքին 18-րդ դարում, Եվրոպայում լուսավորչական շարժման շրջանում և որը հաստատում է ազատության սկզբունքները և անհատական պատասխանատվությունը սուվերենի իշխանության հանդեպ: Այն հենվում է գաղափարի վրա, որ յուրաքանչյուր անձ ունի հիմնարար իրավունքներ, որ ոչ մի իշխանություն չի կարող խախտել: Արդյունքում լիբերալները ցանկանում էին սահմանափակել իշխանության կողմից պարտադրվող սոցիալական պարտադրանքները հօգուտ յուրաքանչյուր անհատի ազատ ընտրության:Լիբերալիզմը հենվում է բարոյական նորմի վրա, որը ընդդիմանում է անհատի կախյալությանը և առաջարկում է կազմակերպել հասարակական կյանքն այնպես, որ թույլ է տալիս յուրաքանչյուր անհատի օգտվել առավելագույն ազատությունից, հատկապես տնտեսական բնագավառում: Լիբերալների մեծամասնության համար «տնտեսական լիբերալիզմի» և «քաղաքական լիբերալիզմի» միջև տարանջատում գոյություն չունի, քանզի խոսքը գնում է նույն դոկտրինի մասին տարբեր բնագավառներում:Լայն իմաստով լիբերալիզմը քարոզում է հասարակություն`հիմնված անհատների ազատ արտահայտման վրա` բազմազանության և գաղափարների ազատ փոխանակման հարգանքով: Այն պետք է միացնի մի կողմից տնտեսական բնագավառում` մասնավոր նախաձեռնությունը, ազատ մրցակցությունը և շուկայական տնտեսությունը և մյուս կողմից` օրենքով հստակորեն որոշված քաղաքական և տնտեսական իշխանությունները և իշխանությունը հավասարակշռող ուժերը: Այն կարևորում է արժանիքը`որպես հիերարխիայի հիմք:Լիբերալ հոսանքի մեջ կան տարբեր կարծիքներ պետության դերի և գործառույթների վերաբերյալ: Մեծամասնությունը պետության դերը գտնում է անհրաժեշտ անհատական ազատությունները պաշտպանելու համար և նրանցից շատերը նույնիսկ կողմ են պետության միջամտությանը տնտեսության մեջ, հատկապես հսկելու և կարգավորելու բնագավառներում: Սրանց ընդդիմախոսները` լիբերտարները կամ անարխիստ-կապիտալիստները մերժում են պետության լեգիտիմությունը, որ բնագավառում էլ դա լինի:
Լիբերալ մտքի մեջ գոյություն ունեն բազմաթիվ հոսանքներ, որոնք տարբերակվում են իրենց փիլիսոփայական հիմքով, Պետությանը վերագրված դերով և գործառույթներով, և բնագավառներով, որի վրա կիրառվում է ազատության սկզբունքը /տնտեսություն, քաղաքական կառույցներ, սոցիալական ոլորտ/: Լիբերալ հոսանքի մեջ 19-րդ դարի վերջին առաջացավ լուրջ երկպառակտություն: Ժամանակաշրջան, երբ հատկապեսԱնգլիայում դասական լիբերալիզմը սկսեց տարբերակվել նոր լիբերալիզմից, որ հաճախ նաև անվանվում է սոցիալ-լիբերալիզմ: Բացի այս երկու ուղղություններից կարելի է նաև թվարկել լիբերտարիանիզմը /մինարխիզմ, ագորիզմ, անարխո-կապիտալիզմ/: Տնտեսական տեսության տեսանկյունից հարկավոր է տարբերակել նեոդասական դպրոցը, որը ընդհանրապես ընդունում է շուկաների որոշակի կարգավորում, և դպրոցները, որոնք մեծ վստահությամբ են վերաբերվում շուկաներին, ինչպես ավստրիական դպրոցը:

No comments:

Post a Comment