Monday, December 3, 2018

Երվանդունիների Թագավորություն

 ԹԵՄԱ 4 
Մթա 7-րդ դարի
 Հայկազուն Երվանդականների թագավորություն

 Մովսես Խորենացու հաղորդմամբ մթա 7-րդ դարի աջառին կեսին լեռնաշխարհի հարավ- արևմուտքում ձևավորվել էր մի պետություն, որի ղեկավարը Սկայորդին էր։ Պետության սահմանները համապատասխանում էին Արմե-Շուբրիա պետական կազմավորմանը։ Մթա 681թվին Ասորեստանի Սենեքերիմ արքայի որդիները Ադրամելեքն ու Սարասարը սպանում են իրենց հորը և ապաստան ստանում Հայաստանում։ Սայորդու որդի Պարույրը միավորեց Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը։ Մարաստանի և Բաբելոնի հետ դաշինք կնքեց ընդեմ Ասորեստանի։ Մթա 612թվին միացյալ ուժերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Մարաստաի արքայի կողմից Պարույրը թագադրվեց հայոց թագավոր իսկ 609թվին ոչնչացրեց Ասորեստանի վերջին հետակետ Կարքեմիշ քաղաքը։ 


580-570ականթվերին նշանավոր էր Երվանդ է Սակավակյացը:





522-21 թվին Դարեհը ճնշում է աբստամբությունները, դեպի Հայաստան ստիպված էր կատարել 5 արշավանք։ սկզբից արշավանքները ղեկավարում էր հայ զորավար Դադաշիշը իսկ այնուհետև պարսիկ զորավար Վահումիսան։ 521թվին Հայաստանը ճանաչում է Աքեմենյանների գերիշխանությունը։


 


 Աքեմենյան տիրակալ Արտարքսերքսես 2ի դեմ աբստամբել էր Կյուրոս կրտսերը՝ եղբայրը։ Նա վարձել էր 10000 անոց հունական զորք, որի ղեկավարներից էր Քսենոփոնը։ Հունական զորքի նահանջի ճանապարհը անցնում էր Հայաստանով։ Այդ դեպքերը Քսենոփոնը նկարագրում էր <Անավասիս> կամ <Նահանջ բյուրոց> աշխատության մեջ։ Նա տեղեկացնում է, որ այդ ժամանակ հայաստանում արքա էր Բորոնդեսը (Երվանդ 2), որն ամուսնացած էր Արտարքսերքսես 2ի աղջկա հետ։ Հայաստանի արևմտյան մասի կառավարիչը Տիրիբազն էր։ Հայտնի է նաև, որ Աքեմենյան վերջին արքա Դարեհ 2 Կողոմանոսը մինչ արքա դառնալը եղել է հայաստանի սակրապ և կրել է Արտաշատ անունը։ մթա 336 թվին նա դառնում է աքեմենյան թագավոր, իսկ հայաստանի սակրապ է դառնում Երվանդ 3 Օրոնտեսը, որին էլ վիճակված էր վերականգնել հայաստանի անկախությունը։

No comments:

Post a Comment