Saturday, November 24, 2018

Արշակունիներ

Սոհեմոսին հաջորդել է Բակուր Արշակունին (161-163թթ.): Նրան գահազրկել են Հռոմեացիները ու նորից գահ են բարձրացրել Սոհմեոսին (164-185թթ.): Սոհեմոսին հաջորդում է Վաղարշ եկրորդը (185-198թթ.), նրա օրոք Հայաստանը շատ հզորացավ և Արշակունիների թագավորությունը դարձավ ժառանգական, սակայն Վաղարշ եկրորդը պատերազմի ժամանակ սպանվեց, կովկասյան ցեղերի դեմ կռվի ժամանակ: Վաղարշ եկրորդին հաջորդեց իր որդին Խոսրով առաջինը (198-215թթ.), Խոսրովը հոր վրեժը լուծեց կովկասյան լեռնականներից, սակայն 215թ. Հռոմի կայսր Կարակալան խաբեությամբ կանչեց իր մոտ ասորիք, իբր հողեր նվիրելու, սակայն նրան իր թագուհու հետ միասին աքսորեց, որտեղ Խոսրովին սպանեց, նրան հաջորդեց որդին Տրդատ եկրորդը (216-252թթ.), որը կրկին Հայաստանը ոտքի հանեց: Հռոմի նոր կայսրը Մակրիանոսը, ազատեց Տրդատի մորը, Տրդատին կապադովկիայից տարածքներ տվեց: Տրդատ եկրորդի օրոք մերձավոր արևելքում, տեղի ունեցավ քաղաքական կարևոր իրադարձություն, 226թ. պարթևստանում տեղի ունեցավ պետական հեղաշրջում և իշխանությունը անցավ Սասանյաններին, առաջացել է Սասան անունից, որը եղել է կրակապաշտության, զրադաշնականության, մազդեզականության գլխավոր մոգպետ, և Սասանյան պարսից առաջին թագավորը դարձավ Արտաշի Սասանյանը, վերջին թագավորը եղել է Հասկերտ երրորդը, իսկ պարթևների վերջին թագավորը, որին սպանեցին եղել է Արտավան հինգերորդը: Սասանյան Պարսիկները Հայաստանը համարեցին իրենց համարմեկ թշնամին ու սկսվեց երկարատև պատերազմ այդ երկու ազգերի միջև: Շապու առաջինը մտավ Հայաստան, 20 տարի Տրդատ եկրորդը կռվեց նրա հետ: Տրդատ եկրորդին հաջորդեց Արտավազը (252-262), նրան հաջորդեց Տրդատի որդին Խոսրով երրորդը, որին սպանեց պարթև իշխան Անակը, դրանից հետո Հայաստանը ընկավ Սասանյանների տիրապետության տակ ու 26տարի մենք զրկվեցինք թագավորությունից; Այդ ընթացքում մեր թագավորն է եղել Որմիզդ (կրակ) Արտաշիրը, այդ ժամանակ Որմիզդը սկսեց կրակապաշտություն տարածել Հայաստանում: Այս 26տարին Պատմահայ Մովսես Խորենացին համարեց  ժամանակ(անիշխանության): 

No comments:

Post a Comment