Monday, February 6, 2017

Պատմություն

Իսրայել Օրի



հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ։ Ծագում էր Պռոշյանների իշխանական տոհմից։ Իսրայել Օրու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ժամանակի ազգային-ազատագրական պայքարի գաղափարների ձեւավորման հարցում։ Օրին հիմնել է պայքարի ռուսական կողմնորոշումը։

Սյունիքում և Արցախումունենալով գաղափարակիցներ՝ նա արմատավորեց Հայաստանի ազատագրության գաղափարը նրանց մեջ։ Արդյունքում իր մահից մեկ դար անց Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսական կայսրությանը: Դեռ այն ժամանակ ազատագրված հայկական հողերի վրա այսօր կան հայկական երկու պետականություններ՝ Հայաստանի Հանրապետությունու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ

Դեպի Անդրկովկասնախատեսվող արշավանքի հաջողության համար Իրանի ներքին կացության վերաբերյալ առավել ճշգրիտ տեղեկություններ հավաքելու և հայ ու վրաց ապստամբական ուժերը համախմբելու նպատակով ռուսական արքունիքը հավանություն է տվել նաև Իսրայել Օրու առաջ քաշած պարսկական դեսպանության գաղափարին։ Դեպանության նկատմամբ կասկածանք չառաջացնելու նպատակով 1704 թվականին Իսրայել Օրին մեկնել է Եվրոպա, Հռոմի պապից ձեռք բերել պարսկական տիրապետությունում քրիստոնյաների հալածանքը դադարեցնելու մասին պարսից շահին ուղղված դիմում, գնել զենք և 1706 թվականին վերադարձել ՌուսաստանՊետրոս Մեծը oնույնպես գրել է համանման դիմում, Իսրայել Օրուն շնորհել ռուսական բանակի գնդապետի աստիճան, նշանակել դեսպանության ղեկավար և 1707 թվականին ուղարկել Պարսկաստան:

Ռուսական պետական գործիչների հետ վարած բանակցությունները Իսրայել Օրուն հանգեցրել են այն մտքին, որ Ռուսաստանը, որպես մերձավոր և Արևելքում լուրջ քաղաքական ու տնտեսականշահագրգռություններ ունեցող երկիր, ի վիճակի և տրամադիր է սատարելու Հայաստանիազատագրության գործին։ Ուստի, Իսրայել Օրին մշակել է նոր ծրագիր, որում Հայաստանի ազատագրական գործում գլխավոր դերը հատկացվում էր Ռուսաստանին: Այն պետք է տրամադրեր 25 հազարանոց բանակ, որը Դարիալի կիրճով ու Կասպից ծովով մտնելու էր Հայաստան: Այստեղ նրան էին միանալու հայ ու վրաց ապստամբները և համատեղ ուժերով, օգտվելով Պարսկաստանի ընդհանուր թուլությունից, կարճ ժամանակում ազատագրելու էին Արևելյան Հայաստանը։ Ըստ Իսրայել Օրու, ռուսական օգնությունը պետք է զուգակցվեր հայերի ապստամբական լայն շարժման հետ, որպես ազատագրության և հայրենի պետականության վերականգնման կայուն երաշխիք։

Գիտակցելով, որ Արևելյան Հայաստանն ազատագրելու անհաջող փորձը կարող է վտանգավոր կացություն ստեղծել հայ ժողովրդի համար՝ Իսրայել Օրին ձգտել է ապահովել Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական կոալիցիան, փորձել հայ ժողովրդի ազատագրական պայքարը դուրս բերել ազգային պարփակվածությունից։ Այդ նպատակով էլ սերտ հարաբերություններ է հաստատել Մոսկվաապաստանած Իմերեթի թագավոր Արչիլ II–ի, իսկ հետագայում՝ նաև անդրկովկասյան այլ գործիչների հետ։ Ծրագիրը ռուսական կառավարությանն է ներկայացվել 1701 թվականի հուլիսի 25–ին։ Հոկտեմբերին Պետրոս Մեծը ընդունել և զրուցել է Իսրայել Օրու և Մինաս վարդապետի հետ, իսկ 1702թվականի մարտին հայ պատվիրակներին պաշտոնապես հայտնվել է, որ ռուսական արքունիքը Հայաստանի ազատագրության խնդրով կզբաղվի միայն Հյուսիսային պատերազմիցհետո։ 1703 թվականին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությունն է ներկայացվել նաև Հայաստանի քարտեզը

Դավիթ Բեկ

հայ զորավար, իրանական խաների և թուրքական նվաճողների դեմ Սյունիքի գյուղացիական ազատագրական շարժման առաջնորդ։
Արևելյան Հայաստանի բնակչությունը XVIII դարիսկզբերին իրանական խաների բռնության ներքո ենթարկվում էր սոցիալական ու ազգային ճնշման, որից ելք էր որոնում ապստամբական շարժման մեջ։ 1720-ական թթ. հայ ազատագրական շարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ Գործողության մեջ դրվեց Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու՝ Իսրայել Օրու ծրագիրը։ Շարժման առավել աչքի ընկնող կենտրոններն էին Ղարաբաղնու Սյունիքը։ Ազատագրական շարժմանը նպաստող գործոններ էին՝ Իրանումսկսված խռովությունները. հատկապես աֆղաններիապստամբությունը1722թվականին նրանց կողմից Իրանի մայրաքաղաք Սպահանիգրավումը և Սեֆյաններիազդեցության անկումը։ Հայերինառանձնապես ոգևորում էր կասպիական ափերին ռուսական զորքերի հայտնվելը, ինչպես նաև հայ–վրացական զինակցության առկայությունը։ 1722 թվականին Ղափանիավագների անունից Ստեփանոս Շահումյանը դիմեց Վրաց թագավոր Վախթանգ VI–ին և խնդրեց նրա բանակում եղած հայ նշանավոր զորականներից ուղարկել Սյունիք՝ ժողովրդի զինված շարժումը գլխավորելու համար։ 1722 թվականի վերջին մի խումբ հայ զինվորականների հետ Թիֆլիսից Դավիթ-Բեկը ուղարկվում է Սյունիք։
Դավիթ-Բեկի գլխավորած ապստամբությունը ազգամիջյան պատերազմ չէր, այլ հայ աշխատավոր գյուղացիության վրա հենված շարժում՝ ուղղված իրանական խաների, նաև նրանց համագործակցող ֆեոդալների և Օսմանյան Թուրքիայի դեմ։ Դավիթ-Բեկը մեծ եռանդով ձեռնամուխ եղավ հայկական զինված ուժերի կազմակերպման, ամրությունների կառուցման, նյութական ու ռազմական կայուն հենարան ստեղծելու գործին, սանձահարեց տեղական ֆեոդալներին, ցեղապետներին և նրանց զինված հրոսախմբերին, որոնք, օգտվելով Իրանի կենտրոնական իշխանության թուլացումից, ասպատակում էին հայկական գյուղերը, ձգտում ինքնիշխան տիրապետության։ Դավիթ-Բեկը առաջին հարվածներն ուղղեց Սյունիք թափանցած քոչվոր ցեղերի դեմ։ Սկզբնական շրջանում նա հանկարծակի հարձակումներով պարտության մատնեց թշնամիների ցիրուցան ուժերը, ահաբեկեց, խլեց իրեն դիմադրող հայ մելիքների և մուսուլման ցեղապետների կալվածները ու նվիրեց իր զորապետներին։ Այնուհետև Դավիթ-Բեկի զորքը հաջող մարտեր մղեց ՕրդուբադիՆախիջևանի և Բարգուշատի խաների, Ղափանի ֆեոդալների դեմ, գրավեց Սյունիքի բոլոր կարևոր կետերն ու բնակավայրերը։ Ղարաբաղի զորայինների օգնությամբ ետ մղեց Ղարաբաղի խանի հարձակումը։ Սյունիքում նա ստեղծեց հայկական իշխանություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը։ Դավիթ-Բեկը կազմակերպել է մշտական բանակ, որը սփռված է եղել տարբեր շրջաններում, իսկ վտանգի դեպքում միավորվել է։ Չնայած այս հաջողություններին, Դավիթ-Բեկի զորքերը Նախիջևանի և Եղվարդիճակատամարտերումպարտություն են կրել։ 1725թվականի գարնանը թուրքական զորքերը գրավել են Անդրկովկասը և Դաղստանիֆեոդալների հետ միանալով՝ աքցանի մեջ վերցրել

Առցանց առաջադրանքներ հայոց պատմությունից


 Առաջադրանք 1
Ա.Ներկայացնել հետևյալ տեղանուների հոմանիշները
urlԱրմենիա-Արմեն
urlՄասիս-Ամասիա
imagesԱրագած-Արամանյակ

images
Չարենցը իր այս քարոքում ունի 3 գույն, որոնք նկարագրում են իր և Կարինե Քոթանջյանի հարաբերությունները: 3 գույներն են՝
Կապույտ- Չարենցը կապույտ գույնը ընկալում էր, որպես պարզություն, խաղաղություն, հանգստություն, դա երևում է այս տողում՝
Կապույտը հոգու աղոթանքն է, քույր, Կապույտը — թախիծ. Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր, Ու հստակ, ու ջինջ:
Ոսկոգույն- բոլորիս մեջ տպովորված է, որ ոսկին իրենից հարստություն, թանկարժոքություն, ամենալավ բաներն է խորհրդանշում, Չարենցի մոտ նույնպես դա ոսկի ժամանակաշրջաններ:
Մանուշակագույն- այս գույնը թախիծն է, մթուույունը, ավարտը, մարումը դա երևում է այս քառյակում՝
Հիշում եմ հիմա, որ մի իրիկուն,
Ժպտալուց հետո, երբ ոսկի շղթան
Ընկավ ամոթխած գիրկը լռության —
Փռվեց քո դեմքին, իմ տրտմած հոգում
Մի խամրած մշուշ մանուշակագույն…
Շատ հետարքրքիր շարք է: Օրինակ ինչու կապույտը կա՝ և՛ ոսկեգույնիի, և՛ մանուշակագույնի մեջ, ինչու մանուշակագույնը չկա ոչ մի տեղ և շարունակ այսպիսի հարցեր:
Կաույտը իր լավ խորհրդանիշ լինելու պատճառով կա բոլոր հատվածներում, որովհետև Չարենցը վատի մեջ լինելով, հիշում էր լավը: Նա եթե իրեն լավ զգար, ներքև չեր նայի դեպի վատին: Հենց դրա մասին է խոսքը: Կարինե Քոթանջյանի հետ շատ լավ ժամանակ է անցկացնում, իրար շատ են սիրում, բայց մի օր այդ ամենը կորչում է, որովհետև կողքիտ չէ սիրելիդ և կյանքը դառնում է խավար պատերով լի և այդ ժամանակ հիշում ենք անցյալի մասին, թե ինչ հրաշալի է եղել ամեն ինչ:
Երբեք այս բանաստեղծությունների շարքը այսքան խորիմաստ չեմ ընկալել, կարդալիս ընդհանրապես չեմ մտածել այդ ուղղությամբ, բայց ահա աչքերը լայն բաց անելուն պես հասկացա, որ Չարենցի կյանքը, բանաստեղծությունները լի ու լի են գաղտնիքներով:
" data-blogger-escaped-data-image-meta="[]" data-blogger-escaped-data-image-title="«Չարենցի սիմվոլիզմը «Ծիածանը» շարքում" data-blogger-escaped-data-large-file="" data-blogger-escaped-data-medium-file="" data-blogger-escaped-data-orig-file="" data-blogger-escaped-data-orig-size="" data-blogger-escaped-data-permalink="https://merymarkosyanblog.wordpress.com/?p=1839" height="112" src="https://arsengalstyan.files.wordpress.com/2017/01/images2.jpg?w=150&h=112" width="150">Երասխ-Արաքս
0b08f60932Այրարատ-Արա Գեղեցիկ
Գեղամա ծով-Սևանա լիճ


Բ.Աշխատանք Սկզբնաղբյուրների հետ
pg_2087483522_CIMG4554-1000x562.jpg


փորձեք գտնել որ հեղինակների և պատմիչների խոսքերն են 
«Արմենիայի մեծագույն մասի տիրակալ»- Պատմագիր Պոլիբիոսը ասել է Արտաշես I-ին
«Կամուրջներ չհանդուրժող Արաքս»-  բանաստեղծ Ալբիոս Տիբուլլոսը
«Նա քաղաքը շրջապատեց 50 կանգուն բարձրության պարիսպով, որի հաստության մեջ կային ձիերի բազմաթիվ ախոռներ:Քաղաքի արվարձանում նա կառուցեց պալատ՞ ընդարձակ զբոսայգիներով, որսատեղերով և լճերով:Մերձակայքում նա բարձացրեց նաև հզոր մի բերդ:»- Տիգրանակերտ
Որ պատմիչն է Սահակ Պարթևի գործունեությունը բարձր գնահատելով, գրել, որ նա չդադարեց հոգևոր կաթով սնուցանել «եկեղեցու մանուկներին Մեսրոպի հետ միյասին, որին հաստատեց Վաղարշապատ քաղաքի կաթողիկե Եկեղեցում, իսկ ինքը մնաց Բագրևանդ Գավառում»- Մեսրոպ Մաշտոց
«Լեռնային Ղարաբաղը մշտնջենապես բնակեցված է եղել հայերով և նրանց հայրենիքի մի հատվածն է, որը Ստալինի մեղքով հայտնվելով Ադրբեջանի կազմում, 65 տարի շարունակ ենթարկվել է ստորացման,վիրավորանքների ու ամեն տեսակի ճնշումների…Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը կարող են լուծել միայն Լեռնային Ղարաբաղի բնակիչները… Ստեղծված իրավիճակի միյակ ճշմարիտ լուծումը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի դուրս բերումը Ադրբեջանի կազմից»- Հենրիկ  Պողոսյան

Առաջադրանք 2
Ա.Որոշեք նշված ճակատամարտերը հայերի և……… ում միջև են տեղի ունեցել և որ թվականին:Նշեք նաև ճակատամարտերի արդյունքները:
  • Արածանի Ճակատամարտ հայերի և Հռոմեացիների Միջև (Մ.Թ.Ա 68-ին սեպտեմբերի 22), Հայկական բանակի հաղթանակ
  • Բասենի Ոսխայի ճակատամարտ հայերի և Պարսիկների միջև (297թ.) , Հայ-հռոմեական բանակի հաղթանակ
  • Ներսեհապատի ճակատամարտ հայերի և Պարսիկների միջև (482թ.)
  • Վարդանակերտի ճակատամարտ հայերի և Արաբների միջև (703թ. հունվար), Հայերի հաղթանակ
  • Արճեշի ճակատամարտ հայերի և Արաբական խալիֆայության միջև (775թ. ապրիլի 15), արաբների հաղթանակ
  • Արձնիի ճակատամարտ հայերի և Արաբական խալիֆայության միջև (775թ.), արաբների հաղթանակ
  • Ծումբի ճակատամարտ հայերի և Ատրպատականի ամիրա Մամլանի դեմ (998թ.)
  • Բերդուսի ճակատամարտ հայերի և Իկոնիայի սելջուկյան սուլթանության զորքերի միջև (1107թ.)
  • Կոտմանի ճակատամարտ հայ-վրացական ուժերի և Մոնղոլների միջև (1221թ.)
Բ.Գտեք նշված հայ ուսուցիչները, գիտնականները որ համալսարաններում են դասավանդել և գիտության որ բնագավառն են ներկայացրել և ինչ աշխատություների գրքերի հեղինակներ են եղել
Հովհան Որոտնեցի- Աստվածաբա, փիլիսոփա, մանկավարժ:
Հովհան Որոտնեցու հայացքները վճռական դեր խաղացին Տաթևի փիլիսոփայական դպրոցի առաջավոր գիտական տեսությունների զարգացման գործում։
Մխիթար Գոշ- Հոգևորական, մանկավարժ, օրենսդիր, գիտնական
Աշխատություններից հայտնի է՝ <<Գիրք Դատասնաի>>-ն իր խմբագրություններով և գրականության դարբեր գրքերով:
url.jpg
Հովհաննես Իմաստասեր- Մատենագիր, փիլիսոփա, գիտնական, մանկավարժ

Հովհաննես Սարկավագը թողել է գրական հարուստ ժառանգություն։ Մեկնել է անտիկ և քրիստոնյա հեղինակների մի շարք երկեր։ Գրել է նաև փիլիսոփայական, բնագիտական, տոմարագիտական, գեղագիտական, գեղարվեստական, բարոյագիտական, աստվածաբանական բնույթի ինքնուրույն աշխատություններ։ Կորել է նրա պատմական երկը, որից մեջբերումներ է կատարել Սամուել Անեցին։ Հովհաննես Սարկավագը մեծ ուշադրություն է դարձրել անցյալի գրավոր ժառանգությանը։ Նա սրբագրել, խմբագրել և արտագրել է աղճատված և անընթեռնելի դարձած բազում բնագիր աշխատություններ։
Եսայի Նչեցի- մանկավարժ, քերական, մատենագիր, հասարակական-հոգևոր գործիչ
Երկեր՝
  • «Մեկնութիւն Եզեկիէլի»
  • «Վերլուծութիւն քերականութեան»
  • «Դաւանութիւն և խոստովանութիւն ի Սուրբ Երրորդութիւն»
  • «Սուղ ինչ պատճառ ձեռնադրութեան քահանայի»
  • «Յաղագս կարգաց եկեղեցւոյ»
  • «Յաղագս եկեղեցւոյ խորհրդեան»
  • «Թուղթ վասն կարգաց եկեղեցւոյ և ժամուց»
  • «Թուղթ Եսայեայ վարդապետին պատասխանի ընդդէմ պարոն Հեթմոյ»
  • «Թուղթ Եսայեայ ի Տէր Մատթէոսն»
  • «Թուղթ շրջաբերական յաղագս ողորմութիւն տալոյ ի նպաստ Ս. Կարապետին Տարօնոյ>>
Esayi_Nchetsi.jpg

Գրիգոր Մլիճեցի- Մանրանկարիչ
Hovhannes_Pluz_Yerznkatsi

Հովհաննես Երզնկացի-Բանաստեղծ և ամենայն հայոց կաթողիկոս:
Գրել է՝տաղեր,շարականներ,ողբեր,մեղեդիներ,խոհա-խրատական,իմաստաբանական քառյակներ:
Nerses_Lambronatsi.jpg
Ներսես Լամբրոնացի-գիտնական,հրապարակախոս,բանաստեղծ,երժիշտ,թարգմանիչ,եկեղեցական ու քաղաքական գործիչ:
Похожее изображение
Մխիթար Սեբաստացի- եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր:
20 տարեկան հասակում Սուրբ նշան վանքի վանահոր կողմից նա նշանակվեց քահանա:
25 տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը:
Մխիթար կղզում կառուցեց վանք, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում:
Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց»-ի (1727 թ.) հեղինակն է։ Արժեքավոր է նաև նրա «Քերականութիւն գրաբար լեզուի հայկազեան սեռի» (1730 թ.) երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի։ 
harutyun_alamdaryan
Հարություն Ալամդարյան- հայ բանաստեղծ, մանկավարժ, հասարակական-քաղաքական և եկեղեցական գործիչ, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ:
Ալամդարյանը գրել է կրոնական տաղեր, որտեղ միստիկ մտածողության հետ առկա է նաև բողոքը ճակատագրի դեմ։
Ալամդարյանը հայկական կլասիցիզմից դեպի սենտիմենտալիզմ և ռոմանտիզմ անցման շրջանի բանաստեղծ է։
Հին կտակարանի մոտիվներով գրված բաևաստեղծություններում արտացոլել է մարդկային ողբերգությունը, ըմբոստացել մահվան դեմ («Աղոթք», «Կողկողանք առ խաչ Փրկչին», «Ողբերգութիւն Իսրայելի» ևն)։
Մեսրոպ_Թաղիադյանի_կիսանդրին_Կարբիում_(1)
Մեսրոպ Թաղիադյան- գրող, մանկավարժ, հրապարակախոս:
Կալկաթայի անգլիական «Եպիսկոպոսական ճեմարանում» ուսանելիս անգլերեն լեզվի հետ յուրացնում է մի շարք գիտություններ։ 40-ական թվականների շեմքին հրատարակում է մի քանի ծավալուն աշխատություններ, նրանց շարքում և մայրենի լեզվի երկու դասագիրք, հետագայում՝ նաև երրորդը։ 1845 թվից Թաղիադյանի խմբագրությամբ կամ «վերահսկողությամբ սկսում է հրատարակվել «Ազգասեր», իսկ 1848 թվից նրան փոխարինող «Ազգասեր Արարտյան» պարբերականները, որոնց մեջ նա հրապարակախոսում է Հնդկաստանի հայ գաղութի, ինչպես և ամբողջ հայոջթյան կյանքին վերաբերող բազմազան ընթացիկ խնդիրների մասին՝ հասարակական, գրական, կուլտուրական-կրթական, տնտեսական, կրոնական և այլն, քննադատում, խարազանում է բացասական երևույթներ և առաջադրում իր տեսակետները։

Գ.Որոշեք նշված մարդկանց ազգային պատկանելիությունը և մասնագիտությունը, Յուրաքանչյուրին բնութագրեք 3-4 նախադասությամբ:
Nikolai_Marr_1905.jpg
Նիկողայոս Մառ- վրացի արևելագետ, հայագետ, լեզվաբան և հնագետ։
www.anunner.jpg

Լևոն Օրբելի- հայ ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից է:

Arzruni_Andreas.jpg
Անդրեաս Արծրունի- հայ երկրաբան և Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթանդամ
url.jpg

Նելսոն Հորացիո-  անգլիացի ծովակալ
1_.jpg


Ռաստրելի Բարտոլոմեո- Ազգությամբ իտալացի, քանդակագործ
Roentgen2.jpg
Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի:

Զանգի՛, Զանգի՛, դու իմ գեղեցիկ Զանգի: Մի կառտաղած` երկնքից թռած ու գլխից կախած վիշապի նման, մի ծայրը Սևանի հանդարտ ծովիում, մյուս ծայրը Արազի քրքրված կողմում, սար ու ձորով թռչկոտելով, քանդելով, տապալելով, քափնու ու քրտինքը բերանում, գզզված մազերը գլխին ցցած, կապը կտրած, գժված, բերանը ավազով, քարով, աղբով լցված, այս ու այն կողմ փնչացնելով, աղմկելով, ջարդելով, շուրջը ծամելով, բրդելով…
Զանգի՛, Զանգի՛, դու իմ գեղեցիկ Զանգի:

Մեկ(մի)- անորոշ դերանուն
Թռած- հարակատար դերբայ, անդեմ բայ, ածանցավոր (ն սոսկածանց), չեզոք, ե խոնարհում:
Սևանի- հատուկ գոյական, սեռ.հոլով,եզ.թիվ:
Հանդարտ-ածական:
Քրքրված-հարակատար դերբայ, անդեմ բայ, վ կրավորական ածանց, կրավորական սեռ, ե խոնարհում:
Քանդելով-անորոշ դերբայ, գործիական հոլով, ներգործական սեռ, ե խոնարհում, պարզ:
Գզզված-Հարակատար դերբայ, անդեմ բայ, վ կրավորական ածանց, կր. Սեռ, ե խոն.
Գժված-հարակատար դերբայ, անդեմ բայ, վ կրավորական ածանց, կր.սեռ, ե խոն.
Փչացնելով-հարակատար դերբայ, անդեմ բայ, ն սոսկածանցավոր, ներգործական սեռ, ե խոն:
" data-blogger-escaped-data-image-meta="[]" data-blogger-escaped-data-image-title="Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի" data-blogger-escaped-data-large-file="" data-blogger-escaped-data-medium-file="" data-blogger-escaped-data-orig-file="" data-blogger-escaped-data-orig-size="" data-blogger-escaped-data-permalink="https://merymarkosyanblog.wordpress.com/2017/05/23/%d5%a6%d5%a1%d5%b6%d5%a3%d5%ab%d5%9b-%d5%a6%d5%a1%d5%b6%d5%a3%d5%ab%d5%9b-%d5%a3%d5%a5%d5%b2%d5%a5%d6%81%d5%ab%d5%9b%d5%af%d5%a4-%d5%ab%d5%b4-%d5%a6%d5%a1%d5%b6%d5%a3%d5%ab/" src="https://arsengalstyan.files.wordpress.com/2017/01/roentgen2.jpg?w=672">

Վիլհելմ Ռենտգեն- գերմանացի ականավոր ֆիզիկոս

Картинки по запросу արշիլ գորկի
Արշիլ Գորկի-Ամերիկահայ նկարիչ
url.jpg
Ջուզեպե Գարիբալդի- Իտալիայի ազգային հերոս, Ռիսորժիմենտոյի ռազմական հրամանատար

200px-Garzou

Գառզու- ֆրանսահայ նշանավոր նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիվ արվեստի վարպետ։



Առաջադրանք 3 
Որոշեք նշված ճարտարապետական կոթողների, հուշարձաների եկեղեցիների անուները կառուցման վայրը և ժամանակագրությունը:
Ani,-The-Church-of-Holy-Redeemer_7.jpg
Անի սրբ.Աստվածածին եկեղեցի կամ Մայր տաճար:Կառուցվել է 989-1001թվականներն:
image
Շատին վանք-կառուցվել է 929թ.,գտնվում է Շատին մոտ 4կմ արևելք
Harich_02.jpg
Հառիճավանք-Կառուցվել է 7-րդ դարում

shikahogh_state_reserve_syunik_armenia.jpg
Խոսրով անտառի արգելոց-կառուցվել է 4-րդ դարում

Surp_Garabed_Vank_(Hampikian,_1923).jpg

Գլակա վանք (Մշո Սուրբ ԿարապետԻննակնյան վանք)-վանքային համալիր Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի  Տարոն գավառում (այժմ՝Թուրքիայի տարածքում է), գտնվում էր Արտաշատից ոչ հեռու, եղել է հեթհանոսական մեհենատեղի, վանքի է վերածվել քրիստոնեության ընդունման ժամանակ՝4-րդ դարում։
Armenian_monastery_of_s_apostles_in_moush.jpg
Մշո Սուրբ Առաքելոց վանք,Ս․ Ղազարի վանք, Տիրինկատարի վանք, Ս․ Թադևոս, Թարգմանչաց վանք- միջնադարյան հայկական վանքային համալիր պատմական Մեծ Հայքի Տուրուբերան  նահանգի Տարոն գավառում (ներկայիս ԹուրքիայիՄուշի գավառի տարածքում, Մուշ քաղաքից 5 կմ դեպի հարավ-արևելք)։
Գերեզմանոց._Նորատուսի_մեծ_գերեզմանոցը.jpg
Նորատուս, գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում, որը կառուցել է Գեղարքունիքի Սահակ իշխանը 9-րդ դարի վերջին։

5_502_1299312570
Վարագավանք-հայկական վանքային համալիր պատմական Վասպուրական  նահանգում։ Կառուցվել է 7-րդ դարում։ Գտնվում է Վանի քաղաքի հարավ-արևելյան Վարագա լեռան, արևմտյան լանջին։Վանի արքեպիսկոպոսի նստավայրն էր։ Ոչնչացվել է Մեծ եղեռնի  ժամանակ։
Առաջադրանք 4
ա.Սովորաբար Պատմությունը ուսումնասիրելիս մենք շատ ենք հանդիպում իրար հակասող փաստերի, երևույթների և իրադարձություների և այդ պահին առաջանում է շատ հաճախ տրվող «ինչուները» Կամ ինչով էր պայմանավորված:Այս առաջադրանքի հարցերին պատասխանելու համար, նախ և առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել, յուրացնել հարցերի բովանդակային մասը, այնուհետև կատարել առաջադրանքի պահանջները:Յուրաքանչյուր հարցին պատասխանել կոնկրետ հիմնավորված փաստերի հիման վրա, որքան հնարավոր է համառոտ և հարցի բովանդակային մասից աշխատեք չշեղվել:
1)Ինչու 1920 թվականի օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում կնքված պայմանագիրը, այդպես էլ մնաց թղթի վրա:
Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդին տրամադրել նրա ազգային համախմբման համար բավարար տարածք։ Սակայն Սևրի հաշտության պայմանագիրը մնաց թղթի վրա։Այն չվավերացրեց նույնիսկ սուլթանական կառավարությունը։



 Փետրվարյան նախագիծ անհատը և պատմությունը
1. Նախագծի նպատակը , ծանոթանալ, իմանալ,հասկանալ,բնութագրել,անհատին, նրա կատարած աշխատանքներին 2. նախագծի խնդիրները կոնկրետ պետք է հաղթահարվի կամ լուծվի հետևյալ խնդիրը:Ես պետք է կարողանամ ներկայացնելով անհատին տարբերել անհատին անձի և մարդու հետ: Այսինք անհատը ինչ արժեքներ է ձեռք բերում որ դասվում է անձերից ու մարդկանցից բերում եմ կոնկրետ օրինակներ անհատի կատարած աշխատանքներից որի արդյունքում կարժևորվի անհատը 3. Նախագծի ընթացքը ես օգտագործում եմ տարբեր աղբյուրներ գրականություն տվյալ նախագիծը ամբողջական տեսքի բերելու համար 4. Նախագծի ներկայացման շնորհիվ ի մի են բերվում արդյունքները թե ինչ իմացանք տվյալ անհատից և նրա արժեքները յուրացնելով ամենի ինչ կանենք որպեսզի մենքել կարողանանք մեր գործունեության հետևանքով գոնե մի քիչ նմանվենք Անհատներին և օրինակվերցնենք նրանցից  Մահաթմա Գանդի

                                             Картинки по запросу մահատմա գանդի
Գանդին Հնդկաստանի ժողովրդի առաջնորդն էր, երկրի ազգային ազատագրական շարժման գաղափարախոսը: Մահաթմա Գանդին մերժում էր բռնությունը ցանկացած ձևով: Ավելի քան 30 տարի անընդմեջ նա քարոզում էր իր փիլիսոփայությունը և վերջում ապացուցեց ողջ աշխարհին դրա արդյունավետությունը, երբ 1947 թվականին Հնդկաստանը, Գանդիի ջանքերի շնորհիվ, խաղաղ ճանապարհով անկախություն ստացավ Մեծ Բրիտանիայից: Նրա “չբռնության» փիլիսոփայությունը մեծ ազդեցություն է ունեցել խաղաղ փոփոխությունների կողմակիցների շարժումների վրա ողջ աշխարհում:
Մի անգամ Գանդիին հարցնում են. «Միթե՞ դուք չէիք սպանի օձին, եթե նա սպառնար Ձեր երեխաներին և կնոջը»:
«Իհարկե, ոչ», – պատասխանում է նա: «Ես կփորձեի որևէ այլ ձևով դուրս գալ այդ իրավիճակից: Օրինակ, ինչ-որ շարժման միջոցով կփորձեի հասկացնել օձին, որ նրան պետք չէ ոչնչից վախենալ, որ նրան սիրում են ոչ պակաս, քան ողջ կենդանականը: Եվ հավաստիացնում եմ ձեզ, ավելի շուտ նա ուղղակի կհեռանար»:
Գանդիի կերպարը հետաքրքիր է: Տարեց մարդ, ֆիզկապես զարմանալիորեն թեթև` նա կշռում էր ընդամենը 45 կիլոգրամ, մարդ, որը լինելով հեղինակության և համբավի գագաթնակետին, չուներ կարողություն: Նրա հողից հատակով տուն էին մուտք գործում Հնդկաստանի և Բրիտանիայի առաջատար քաղաքական և մշակույթային գործիչներ: Շաբաթական մեկ օր նա իր համար կազմակերպում էր լռության օր: Քարոզում էր բուսակերությունը, քաղաքականությունից և գրքեր գրելուց ազատ ողջ ժամանակը անցկացնում էր ջուլհակահաստոցի դիմաց: Եվ ամենակարևորը, կարողանում էր գործել համաշխարհային պատերազմների, դեմոկրատիայի, ֆաշիզմի, կոմունիզմի, նրան ուղեկցող ոստիկանական ազդանշանների ֆոնի վրա` չընդունելով չարությունը, ատելությունը, քարոզելով բարին և սերը: “Նրանում կար երկաթի պես ամուր ինչ-որ բան, անհաղթելի ինչպես ժայռը, ինչ-որ բան, որին չէր կարող հաղթել ֆիզիկական ոչ մի ուժ, ինչքան էլ հզոր այն լիներ: Նա թագավորական մեծություն էր», – ասում էր նրա մասին անկախ Հնդկաստանի առաջին ղեկավար Ջավախարլալ Նեռուն:
«Ես հավատում եմ չբռնությանը», – ասում էր Գանդին: «Ես հայտնաբերել եմ, որ կյանքը գտնվում է անընդհատ կործանումների, կռիվների և անհանդուրժողականության մեջ, հետևաբար պետք է լինի ավելի բարձր օրենք, քան բռնության օրենքն է: Միայն այդպիսի օրենքի դեպքում կկառուցվի ճիշտ և ողջամիտ հասարակություն: Միայն այդ դեպքում կյանքը արժանի կլինի նրան, որպեսզի ապրել այն: Եվ եթե դա է կյանքի օրենքը, ապա մենք պետք է կիրառենք այն առօրյա կյանքում: Որտեղ էլ որ վեճ լինի, որտեղ էլ ձեր դեմ կանգնի մրցակիցը, նվաճեք նրան Սիրով: Ես դա կիրառում եմ իմ կյանքում: Դա չի նշանակում, որի իմ բոլոր խնդիրները լուծված են: Բայց ես հայտնաբերել եմ, որ սիրո այդ օրենքը գործում է այնպես, ինչպես երբեք չի գործել բռնության օրենքը:
Մոհանդաս Կարամչանդ Գանդին ծնվել է 1869 թվականի հոկտեմբերի 2-ին, Հնդկաստանի ծովափնյա Պորբնդար քաղաքում: Ընտանիքն ուներ 4 երեխա: 13 տարեկանում Մոհանդասին ամուսնացնում են նույն տարիքի մի աղջկա հետ` Կաստուրբա անունով: Գանդիի ընտանիքը բավական ապահովված էր, որպեսզի թույլ տար երեխաներին ստանալ լավ կրթություն և Մոհանդասը 19 տարեկանում ուղևորվում է Լոնդոն` իրավաբանություն ուսումնասիրելու նպատակով: 1891 թվականին, ուսումը ավարտելուց հետո, նա վերադառնում է Հնդկաստան` մասնագիտությամբ աշխատելու համար: 1893 թվականին Մոհանդասը Հարավային Աֆրիկայում իրավաբանական աշխատանք կատարելու մեկամյա պայմանագիր է ստորագրում և ուղևորվում այնտեղ:
Այդ ժամանակ Հարավային Աֆրիկան ղեկավարում էին բրիտանացիները: Փորձելով ներկայացնել իր իրավունքները որպես Բրիտանիայի հպատակ` նա իր համար անսպասելիորեն ենթարկվում է տեղի իշխանությունների հարձակմանը և տեսնում է, որ այդպիսի հարձակման ենթարկվում են բոլոր հնդիկները: Գանդին պայքար է սկսում իր համաերկրացիների իրավունքները պաշտպանելու համար և ընտանիքի հետ միասին Հարավային Աֆրիկայում է անցկացնում 21 տարի` մինչև չի հասնում հաջողության:
Նա մշակում է սկզբունքներ, որոնք հիմնված էին արիության, արդարության և չբռնության վրա, որն անվանում է Սատյագրախա: Նա հավատում էր, որ նպատակին հասնելու միջոցները ավելի կարևոր են, քան հենց նպատակը: Սատյագրախան քարոզում էր չբռնություն և քաղաքացիական անհնազանդություն` որպես ավելի նախընտրելի միջոց սոցիալական և քաղաքական նպատակներին հասնելու համար: 1915 թվականին Գանդին վերադառնում է Հնդկաստան: 15 տարվա ընթացքում նա դառնում է Հնդկաստանի ազգայնական շարժման առաջնորդը:
Օգտագործելով Սատյարգրախայի սկզբունքները` Գանդին գլխավորում է Հնդկաստանի անկախության պայքարը Բրիտանիայի դեմ: Բազմաթիվ անգամներ բրիտանացիները ձերբակալում են Գանդիին` Հարավային Աֆրիկայում և Հնդկաստանում ցուցաբերած ակտիվության համար: Սակայն նա գտնում էր, որ եթե ազատազրկման համար հիմք կա, ապա բանտում նստելը ազնիվ է: Ընդհանուր առմամբ, իր քաղաքական գործունեության ընթացքում, նա 7 տարի է անցկացնում բանտում:
1948 թվականի հունվարի 13-ին, երկրում ծագած արյունահեղությունը դադարեցնելու նպատակով, Գանդին հացադուլ է հայտարարում: Հինգ օր անց ընդիմադիր ուժերի առաջնորդները խոստանում են դադարեցնել պայքարը և Գանդին ընդհատում է հացադուլը: Դրանից ևս 12 օր անց մոլեռանդ-հինդու Նատխուրամ Գոդզեն` տարբեր կրոնների ու հավատների հանդուրժողականության հարցերում Գանդիի հակառակորդը, երեք կրակոց է արձակում Մահաթմայի որովայնին և կրծքավանդակին: Ուշքը կորցնող Գանդին, երկու կողմից գրկված զարմուհիներով, շարժումներով ցույց է տալիս, որ ներում է մարդասպանին: Հեռանում է Մահաթմա Գանդին ժպիտը երեսին:
«Գլխավորը փոխադարձ հանդուրժողականությունն է», – ասում էր նա: «Պետք է հասկանալ, որ մարդիկ չեն կարող միանման մտածել և որ մենք տեսնում ենք միևնույն ճշմարտության կտորները տարբեր անկյունների տակ»:
Картинки по запросу մահաթմա գանդի
 Սեփական փորձի մեկ գրամն ավելի թանկ է, քան տոննաներով ուրիշների խորհուրդները:
Հարուստը պետք է պարզ ապրի, որ աղքատը կարողանա գոնե գոյությունը պահպանել:
 Հաղթահարեք ատելությունը սիրով, սխալը՝ ճշտով, բռնությունը՝ համբերությամբ:
Ներելն ավելի տղամարդկային է, քան պատժելը: Թույլը ներել չի կարող: Ներողամտությունն ուժեղին է հատուկ:
Մարդն արդյունք է սեփական մտքերի: Ինչի մասին մտածում է, այն էլ դառնում է:

Գործնական պարապմունք
Похожее изображение



Տիգրան Մեծ-ի գրավված տարածքները.

1)Ք.ա 92թ. գրավում է Վրաստանը(Վիրքը) և Ադրբեջանը(Աղվանքը)

2)Ք.ա 84-ից 83 թվականներին գրավեց Կիլիկիան, (Փյունիկիան)Լիբանան և (Ասորիքը)Սիրիան:


Այժմ ես կներկայացնեմ Տիգրան Մեծի զինված ուժերի կառուցվածքը՝


Նրա օրոք բանակն ուներ՝300հազ.զինվոր,120-ը բուն հայկական զորք էր:

Հետևակի թեթևազեն և ծանրազեն գնդերի մեջ առանձնացվում են միատեսակ զինված ու նույն պաշտպանական հանդերձանքով երեքից վեց հարյուրյակներից բաղկացած միջանկյալ ստորաբաժանումներ: Հռոմեական բանակների կոհորտաները հիշեցնող այս միավորները կարելի է համեմատել մեր ժամանակների գումարտակների հետ, թեև ակնհայտ է, որ մարտադաշտում չունեին վերջիններիս ինքնուրույնությունը: Կային սակրավորների ջոկատներ, խոյերն ու բաբանները սպասարկող ստորաբաժանումներ:
   Տիգրան Մեծը ստեղծում է ծանրազեն զրահավոր հեծելազոր, որը դառնում է բանակի գլխավոր հարվածային ուժը: Հեծելազորը զինվում է երկար նիզակներով, աղեղներով, սրերով, իսկ ծանրազենը, բացի այդ, պաշտպանվում զրահով ու երկարացված սաղավարտով: Զրահապատվում են նաև ձիերը:


Մարտավարություն
Մարտը սկսում էր թեթևազեն հետևակը (նետաձիգներ, տեգաձիգներ, պարսատիկավորներ): Ապա մարտի էր մտցվում ծանրազեն հետևակը, որն անդրադարձնում էր հակառակորդի գլխավոր ուժերի գրոհը: Հեծելազորը մարտի էր մտցվում ծանրազեն հետևակի հետ միաժամանակ: Մարտի ընթացքում հեծելազորի արագաշարժությունն առավելագույնս օգտագործելու համար հեծյալներն ունենում էին երկու տիպի հարձակողական զենք՝ մերձամարտի համար՝ սուր կամ նիզակ և հեռամարտի համար՝ աղեղ:
    Հակառակորդին մոտենալիս հեծյալները նետահարում էին նրան, ապա անցնում մերձամարտի: Անհրաժեշտության դեպքում հեծելազորը նետահարելով հետ էր քաշվում և վերախմբավորվելով՝ կրկին գրոհում հակառակորդի վրա: Մարտավարական իրավիճակից ելնելով՝ մարտը վարող զորավարը որոշում էր ճակատամարտի վճռական գրոհը սկսելու պահն ու, հերթական վերախմբավորումից հետո, հակառակորդի մարտակարգը ճեղքելու խնդիր դնում զորքերի առջև: Վերջին գրոհի թափն ավելացնելու նպատակով ներգրավվում էին բոլոր հնարավոր ուժերը, սակայն մարտակարգի ճեղքման խնդիրը կատարում էր ծանրազեն զրահավոր հեծելազորը:


Հյերի ծագման վերաբերյալ ինչ տեսություններ կան

Նախաքրիստոնեական
1)Պատմահայր Խորենացի՝ըստ նրա հայերը ծագել են Հայկ Նահապետից հայտնի է,որ Ք.ա. 2492թ.օգոստոսի 11-ին Հայկը Խոշա գետի ափին հաղթեց Բաբելոնի արքա՝ Բելին այսպես Հայկից էլ ծագեց հաը ժողովուրդը ավարտում է իր խոսքը Խորենացին:

2)Քրիստոնեական տես.

Ըստ աստվածաշնչի Նոյի տապանը հանգրվանեց Արարատի վրա ջրհեղեղից հետո Նոյը որդիների հետ Սեմի,Քամի,Հաբեթի հետ: Հայաստանում մնաց Հաբեթը,որը ամուսնացավ և ունեցավ Թորգոմ անունունով որդի:Թորգոմը Եփրատ գետի վերին ավազանում կառուցեց իր տունը,որը կոչեց՝ Թորգոմատուն,Հաբեթածին,Թեգերամա.այնուհետև նրանից ծնվեց՝Հայկը որից էլ առաջացավ հայ ժողովուրդը:

3)Հունական

Ըստ հույների Յասոն անունով արգոնաորդը ունաստանից գալիս է Սև ծովի արևելյան ափերը ոսկե գեղմը տանելու, որը խորհրդանշում էր հարստություն:ՎերւՆավաստիներից մեկը Արմենյոսը ասում է,որ ես չեմ վերադառնա Հունաստան և իբր նա եկել է Հայաստան և ստեղծել երկիր

Տեսություն 4. Ըստ վրացական ավանդույթի Հաբեթի որդի Թորգոմը ուներ 8 որդի, որից ավագը եղել է Հայկը(Հայոս): Նրան ժառանգություն թողեց Հայաստանը: Մյուս որդուն` Քարթլոսին թողեց ներկայիս Վրաստանը: Եվ այսպես մնացած մնուս զավակներն բաժանեց իր ունեցաց մյուս տարածքները, և այպես առաջացան կովկասյան ժողովուրդները:





Աշնանային դպրոց
Առաջադրանքներ հայոց պատմությունից 


Տիգրան երկրորդ Մեծ Ք.ա 95-55
1)Ք.ա 94թ.գրավում է Ծոփքը:
2)Ք.ա 94թ.միացնում է Կորդովը:
3)Դաշնակցում է Միհրդատ 4-րդի  հետ:
4)Ք.ա 94թ. Արտաշատում  կնքում է հայ-պոնտական դաշինքը:
5)Ք.ա 93թ.ներխուժում ու գրավում է Կապադովկիան:
6)Ք.ա 92թ. գրավում է հյուսիսն և հյուսիսարևելյան հարևան Վիրքն ու Աղվանքը:
6)Ք.ա 88թ. մահանում է Պարթևստանի Միհրդատ երկրորդը և գահ է բարձրանում Գոդերց երկրորդը:
7)Ք.ա 87թ.գրավում է Մարատանը:
8)Հարավ-արևելքում գրավում են Էկբարանը:
9)Գոդերց  երկրորդը հաշտություն է խնդրում,Ք.ա 87թ. կնքվում է հայ-պարթևական:
10)Ք.ա 84թ. առանց դիմադրության հայկական բանակի հետ մտնում է Ասորիք:Գրավեց Անտիոքը, բազմեց Սջևկյանների գահին և իշխեց 17 տարի:
11)Գրավում է Կոմմագենեն,Դաշտային Կիլիկիան և Փյունիկիան:
12)Մեծ հայքի գերիշխանությունը ընդունում է Հրեատանը պարսկական ցեղից և Նաբաթեա թագավորը:
13)Ք.ա. 71թ. դժվարությամբ գրավում է Միջերկրական ծովի ափին գտնվող Եգիպտոսին սահմանակից Դրղոմայիս քաղաքը:Սպանում է Սջևկյանների Սելինե թագուհուն:
14)Տիգրան երկրորդի  օժանդակությամբ գահ բարձրացավ Պրղումեոս թագավորը:
14)Ք.ա. 80-ից 70 ականներին կառուցաում է Աղձնիք նահանգում գտնվող Տիգրանակերտ քաղաքը:
15)Նրա օրոք բանակն ուներ՝300հազ.զինվոր,120-ը բուն հայկական զորք էր:
16)Կառուցում է Արքունի պողոտան,որը միմյանց էր  տերության երեք մայրաքաղաքները
Անտիոքը,Տիգրանակերտը և Արտաշատը:
17)Տիգրան Մեծի շնորհիվ առաջավոր Ասիայի
քարտեզը փոխվեց:
18)Եգիպտոսից և Կարմիր ծովի ափերից մինչև Կովկասյան մեծ լեռներ:
19)Միջերկրական ծովից մինչև կասպից ծոց:

Տեղեկությունը՝հանրագիտարանից

Կարծիք՝
Տիգրան Մեծը հզոր արքա էր դրա մասին է փաստում նաև ժողովրդի կողմիստացած Մեծ անունը,որին նա լիովին արժանի էր:Նրա օրոք Մեծ Հայքի սահմանները ձգվել են ծովից ծով կամ՝Միջերկրական ծովից Կասպից ծոց:Նրա օրոք հայոց բանակը ուժեղ և մարտունակ բանակ էր,որի շնորհիվ հասան այդքան գրավված սահմանների:Տիգրան Մեծը ժողովրդի կողմից ամենասիրելի արքան էր:Տիգրանի նման արքա հայոց թագավորության մեջ չէր եղել և չի էլ լինի,նա բացառիկ դեմք  էր դրա մասին են խոսում մինչև այսօր:Նա կարողանում էր իր հզոր մտքի և առաջատարի բարձր կարողություններին տիրապետելու շնորհիվ կառավարում էր իր թագավոությունը:Նա հայտնի է եղել ամբողջ աշխարհում իր ռազմվարական աշխատանքների շնորհիվ:Տիգրան Մեծը ,իր   հզորության շնորհիվ դարձել էր,իր մրցակրիցների ահն ու սարսփը:Տիգրան Մեծի անունը հայոց պատմության էջերում և հայ ժողովրդի հիշողություններում ոսկե տառերով է գրված:







ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի երրորդ հանրապետության ականավոր ռազմական ու քաղաքական, պետական ու մտավորական գործիչներից էր:
1990-1994 թթ. Վ. Սար-գսյանը մեծ ավանդ է ունեցել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների եւ Արցախի ինքնապաշտպանության, ապա նաեւ ազատագրական մարտերի կազմակերպման ու ղեկավարման եւ, ընդհանրապես, հայկական զինված ուժերի կազմավորման գործում: Դա հատկապես ակնհայտ էր 1991-ից ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո: Նմանապես եւ ՀՀ նախագահի` պաշտպանության հարցերով խորհրդականի եւ սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցչի, ՀՀ ուժային կառույցների համակարգման հարցերով պետական նախարարի պարտականությունները կատարելիս: ՙՊարտականություն կատարելը՚ մի տեսակ թույլ է հնչում Վ. Սարգսյանի գործունեությունը բնորոշելու համար, քանզի նա իր հոգու մի մասնիկն է ներդրել յուրաքանչյուր գործի մեջ: Արցախի ինքնապաշտպանության գործում ունեցած ծանրակշիռ ավանդի համար Վ. Սարգսյանը արժանացել է Արցախի հերոսի բարձր կոչման եւ պարգեւատրվել ՙՈսկե արծիվ՚ շքանշանով: Վազգեն Սարգսյանն, իրավամբ, համարվում է հայ զենքի փայլուն հաղթանակների ոգեշնչողն ու կազմակերպիչը: Մեզ համար հատկապես տպավորիչ էին Արցախյան պատերազմի սկզբնական շրջանի ամենափայլուն ռազմագործողության` Շուշիի ազատագրման գործում Վազգեն Սարգսյանի ունեցած դերակատարությունը եւ բարոյահոգեբանական առումով անգնահատելի նշանակություն ունեցած նրա` Արցախի համար օրհասական մի ժամանակամիջոցում մահապարտների հավաքագրման ու կենաց մահու պայքար մղող հայրենակիցներին օգնության հասնելու, հիրավի, պատմական կոչը:1992թ.մայիսին պաշտպանության նախարարությանը <<Զինապարտության մասին>>oրենքով հիմք դրեց բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կրգին:Նոր կազմավորված զորամասերրի անձնակազմը 1992թ.մայիսի  28-ին հանրապետության հրապարակում հանդիսվոր տվեց առաջին զինվորական երդումը:Առաջին բանակի հիմքը դրեց Վազգեն Սարգսյանը: 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանի հանրապետւթյան Ազգային ժողովի  նիստերի դահլիճը, որտեղ ընթանում էր ԱԺ նիստ, հարձակման է ենթարկվում 5 զինված անձանց կողմից, որի հետևանքով այլ պետական պաշտոնյաների թվում սպանվում է Վազգեն Սարգսյանը։ Չնայած այն բանին, որ հարձակումից հետո 2 օր անց հարձակվողները հանձնվում են իրավապահ մարմիններին և տեղի է ունենում դատավարություն, որի արդյունքում նշված 5 անձինք դատապարտվում են հիմնականում ցմահ ազատազրկման, այնուամենայնիվ, հասարակության շրջանում շրջանառվում է հանցագորևծության կազմակերպիչների ու դրդապատճառների մասին պաշտոնականից միանգամայն տարբերվող տեսակետներ:

https://ok.ru/nairyan/topic/63208742699188

Կարծիք՝

      Սուրբ Հռիփսիմե տաճար

Եկեղեցու ճարտարապետությունը: Հռիփսիմեի տաճարը պատկանում է միջնադարյան Հայաստանի եկեղեցական կառույցների առավել կատարելագործված տիպին (ձևավորվել է VI դարում): Ներքուստ խաչաձև է, որն ստեղծվել է գմբեթածածկ ծավալին կցված չորս խորաններով ու շրջանի 3/4 հատվածքի անկյունային խորշերով: Ներքին տարածությունն ամբողջական է, ընդարձակ, ամփոփ ու սլացիկ: Արտաքինից պարփակված է ուղղանկյուն ծավալի մեջ. անկյուններում ստացվել են չորս սենյակներ, որոնք աղոթասրահի հետ կապվում են անկյունային խորշերով: Հռիփսիմեի տաճարը կառուցվածքով քարի ողջ պարագծով տարած միաձույլ համակարգ է, ունի մեծ երկրաշարժակայունություն: Խորանների գմբեթարդների և նրանց տանիքների միջև թողնված են սնամեջ տարածություններ, որոնք նպաստել են եկեղեցու գերազանց հնչականությանը և ծառայել որպես գաղտնարաններ: Հռիփսիմեի տաճարի կառուցվածքային համակարգը՝ չորս խորանների, խորշերի ու նրանց վրա հանգչող գմբեթի կորագիծ մակերևույթներով, նրա գեղ. կերպարի հիմնական միջոցն է: 


Եկեղեցու հիմնադրումըԸստ ավանդության՝ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարանվրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի: V դայն ավերել են պարսիկները.  Սահակ Պարթևը կառուցել է նորըԵկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմիցԱվագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է «Շինող սրբոյ Հռիփսիմեի»:
1653-ին Փիլիպոս կաթողիկոսն այն վերանորոգել է և արևմտյան մուտքի դիմաց կառուցել բաց գավիթՀետագայում եկեղեցին շրջափակվել է աղյուսաշեն պարսպով ու բուրգերով (1776), գավթի վրա կառուցվել է զանգակատունը (1880), շինվել են արևելյան և հարավային սրբատաշ քարե պարիսպներըբնակելի տունըբակի օժանդակ կառույցները (1894): Զգալի նորոգումներ են կատարվել 1898-ին: 1958-ին մաքրվել է Հռիփսիմեի տաճարի ներսի տեսքը խաթարող սվաղը

http://www.dasaran.am/apps/wiki/view/id/5940

Գևորգ Ե Սուրենյանց 
Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը ծնվել է 1847թ. օգոստոսի 28-ին, սովորել է Թիֆլիսի դասական գիմնազիայում (1865–1868): Ձեռնադրվել է վարդապետ՝ 1872 թվականին, եպիսկոպոս՝ 1882 թվականին: 1874թ.-ին նշանակվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի ուսուցիչ, 1875 թվականին՝ Արցախի թեմի առաջնորդ և դպրոցների տեսուչ:
1877 թվականին ստանձնել է Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքի վանահայրությունը, 1878թ.-ից՝ առաջնորդական փոխանորդ Ալեքսանդրապոլում, 1881թ.-ին նշանակվել է Երևանի փոխթեմակալ: 1886թ.-ից՝ Աստրախանի թեմի առաջնորդ: 1894-ին նշանակվել է Վրաստանի թեմի առաջնորդ: 1907թ. նշանակվել է կաթողիկոսական տեղապահ, 1911թ.՝ ընտրվել կաթողիկոս:
1912թ.-ին, երբ Հայկական հարցը վերստին մտնում է միջազգային դիվանագիտության օրակարգ, նրա նախաձեռնությամբ կազմվում է Հայ ազգային պատվիրակությունը (Պողոս Նուբարի ղեկավարությամբ), որի վրա դրված էր Հայ դատը եվրոպական կառավարությունների առջև պաշտպանելու առաքելությունը:
Նրա ջանքերով թեմում նորոգվել են եկեղեցիներ, կառուցվել նորերը, բացվել են նոր դպրոցներ, ուսումնական հաստատություններ, ստեղծվել է «Թիֆլիսի հայ քահանաների միաբանությունը»: Հովանավորել է Մակար Եկմալյանին և նրա մշակած քառաձայն պատարագը մտցրել եկեղեցի: Մեծ եղեռնի ժամանակ և հետագա տարիներին, հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ Հայ եկեղեցին օգնել է բազմահազար աղետյալների: 
1914թ.-ի դեկտեմբերի 28-ին Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով և նրա անմիջական նախագահությամբ ստեղծվել է Եղբայրական օգնության կոմիտեն, որն զբաղվել է վիրավոր հայ կամավորներին և տասնյակ հազարավոր փախստական հայերին օգնություն ցուցաբերելու խնդիրներով: Եղբայրական օգնության կոմիտեի բաժանմունքներ են ստեղծվել Երևանում, Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում, Պետրոգրադում, Մոսկվայում և այլուր:

http://www.dasaran.am/apps/wiki/view/id/3800





Պատմական աշխարհագրություն


Թեմա 1

Հյերի հայրենիքը



Հայերի հայրենիքը հայկական լեռնաշխարհն է,որը գտնվում է ևվրասիա մայրացամաքի Ասիա աշխարհամասի Առաջաոր Ասիայի հյուսիսում

Հայկական լեռնաշխարհի բար.լեռնաշղթ.
Արարատ, կամ Մեծ Մասիս - 5165


Սիփանգտնվում է Վանա լճի հյուսիսում-4434մ.

Արագած-4096մ.

Կապուտ ջուր գտնվում է զանգեզուրում-3906մ

Փոքր Մասիս-3965մ.


Լճեր

Սևանա լիճ կամ Գեղամա ծով Գեղամի անունով Հայկի սերնդից;Սևանի մեջ թափվում է մոտ երեք տասնյակ գետեր,սկիզբ է առնում Հրազդան գետից:Բարձր.-1916մ. ծովի մակևերվույթից

Վանա լիճ կամ Բզդունյաց ծով,Տոսպ-1720մ.ծովի մակ.
Աճում է Տարեղ ձուկը

Ուրմյո լիրճ կամ կապուտակ ծով
Լճում ոչ մի կեդանի չի ապրում:

Փարվանա,Նազիկ,Արճակ,Ծովակ հյուսիսում

Լրացում՝Թոնրակ -3330մ.միակ գործող հրաբուխը

Գետեր՝
Եփրատ,Տիգրիս,Արաքս,Կուռ,Գայլ,Հարիս,Ճորոխ:

Եփրատ հայաստանով հոսում է  500 մետր միանալով Տիգրիսին թափվում է պարսից ծոց:

Տիգրիս հոսում է 400մ.

Արաքս -1072կմ միանալով Կուր գետին թափվում է Կասպից ծով:Երաստ կամ Երասխ անունով, որը կապված է Հայկի թոռան Երաստի հետ:

Գայլը,Հարիսը և Ճորոխը թափվում են Սև ծով:

Մեծ Հայք -հայկական լերնաշխարհի վարչական միավոր ավելի քան 300 000քառ.կմ ունի 191գավար,15 նահանգ:

Ամենամեծ նահանգը Վասպուրական նահնգն էր,որը ուներ 37գավառ:Կենտրոնականը Այրարատն էր:

Ծոփք կամ չորորդ հայք բարձր հայք կամ Կարնոաշխարհ:

No comments:

Post a Comment