Thursday, February 2, 2017

                                           Հոււնվար ամսվա հաշվետվություն


Հունվարը զվարճալի և անչափ հետաքրքիր անցավ ինձ համար:Երբ նախկինում ասում էին ճամբար ինչքան էլ նկարագրեին չէի կարող պատկերացնել,որ ամեն օրս այսքան հետաքրքիր և ուրախ է անցնելու:Խաղացել ենք հետաքրքիր և զվարճալի խաղեր,ունեինք Չինաստանից և Թուրքիայից ժամանած հյուրեր:Նրանց հետ ևս անցկացրեցինք հետաքրքիր ժամանակ՝ ծանոթացանք,շփվեցինք նրանք պատմում էին իրենց մասին և այն,մասին թե ինչպես են իրենց երկրների երիտասարդները անցկացնում իրենց ժամանակը:Ահմեդը ով ժամանել էր մեր կրթահամալիր Թուրքիայից անցկացրեց հասարակագիտական դաս:Կրթահամալիր այցելած հյուրերից էին նաև Ամերիկյան համալսարանից ժամանած Տիգրանը և Թալինը:Նրանք մեզ ծանոթացրեցին Եվրոմիության հետ,ինչպես էր այն ստեղծվել,ում գաղափարն էր և ինչպես է գործում ու ինչ գործունեություն է ծավալում մինչև այսօր:

No comments:

Post a Comment