Friday, October 28, 2016

Աշնանային դպրոց
Առաջադրանքներ հայոց պատմությունից


Տիգրան երկրորդ Մեծ Ք.ա 95-55
1)Ք.ա 94թ.գրավում է Ծոփքը:
2)Ք.ա 94թ.միացնում է Կորդովը:
3)Դաշնակցում է Միհրդատ 4-րդի  հետ:
4)Ք.ա 94թ. Արտաշատում  կնքում է հայ-պոնտական դաշինքը:
5)Ք.ա 93թ.ներխուժում ու գրավում է Կապադովկիան:
6)Ք.ա 92թ. գրավում է հյուսիսն և հյուսիսարևելյան հարևան Վիրքն ու Աղվանքը:
7)Ք.ա 88թ. մահանում է Պարթևստանի Միհրդատ երկրորդը և գահ է բարձրանում Գոդերց երկրորդը:
8)Ք.ա 87թ.գրավում է Մարատանը:
9)Հարավ-արևելքում գրավում են Էկբարանը:
10)Գոդերց  երկրորդը հաշտություն է խնդրում,Ք.ա 87թ. կնքվում է հայ-պարթևական:
11)Ք.ա 84թ. առանց դիմադրության հայկական բանակի հետ մտնում է Ասորիք:Գրավեց Անտիոքը, բազմեց Սջևկյանների գահին և իշխեց 17 տարի:
12)Գրավում է Կոմմագենեն,Դաշտային Կիլիկիան և Փյունիկիան:
13)Մեծ հայքի գերիշխանությունը ընդունում է Հրեատանը պարսկական ցեղից և Նաբաթեա թագավորը:
14)Ք.ա. 71թ. դժվարությամբ գրավում է Միջերկրական ծովի ափին գտնվող Եգիպտոսին սահմանակից Դրղոմայիս քաղաքը:Սպանում է Սջևկյանների Սելինե թագուհուն:
15)Տիգրան երկրորդի  օժանդակությամբ գահ բարձրացավ Պրղումեոս թագավորը:
16)Ք.ա. 80-ից 70 ականներին կառուցաում է Աղձնիք նահանգում գտնվող Տիգրանակերտ քաղաքը:
17)Նրա օրոք բանակն ուներ՝300հազ.զինվոր,120-ը բուն հայկական զորք էր:
18)Կառուցում է Արքունի պողոտան,որը միմյանց էր  տերության երեք մայրաքաղաքները
Անտիոքը,Տիգրանակերտը և Արտաշատը:
19)Տիգրան Մեծի շնորհիվ առաջավոր Ասիայի
քարտեզը փոխվեց:
20)Եգիպտոսից և Կարմիր ծովի ափերից մինչև Կովկասյան մեծ լեռներ:
21)Միջերկրական ծովից մինչև կասպից ծոց:

Տեղեկությունը՝հանրագիտարանից

Կարծիք՝
Տիգրան Մեծը հզոր արքա էր դրա մասին է փաստում նաև ժողովրդի կողմիստացած Մեծ անունը,որին նա լիովին արժանի էր:Նրա օրոք Մեծ Հայքի սահմանները ձգվել են ծովից ծով կամ՝Միջերկրական ծովից Կասպից ծոց:Նրա օրոք հայոց բանակը ուժեղ և մարտունակ բանակ էր,որի շնորհիվ հասան այդքան գրավված սահմանների:Տիգրան Մեծը ժողովրդի կողմից ամենասիրելի արքան էր:Տիգրանի նման արքա հայոց թագավորության մեջ չէր եղել և չի էլ լինի,նա բացառիկ դեմք  էր դրա մասին են խոսում մինչև այսօր:Նա կարողանում էր իր հզոր մտքի և առաջատարի բարձր կարողություններին տիրապետելու շնորհիվ կառավարում էր իր թագավոությունը:Նա հայտնի է եղել ամբողջ աշխարհում իր ռազմվարական աշխատանքների շնորհիվ:Տիգրան Մեծը ,իր   հզորության շնորհիվ դարձել էր,իր մրցակրիցների ահն ու սարսփը:Տիգրան Մեծի անունը հայոց պատմության էջերում և հայ ժողովրդի հիշողություններում ոսկե տառերով է գրված:







ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի երրորդ հանրապետության ականավոր ռազմական ու քաղաքական, պետական ու մտավորական գործիչներից էր:
1990-1994 թթ. Վ. Սար-գսյանը մեծ ավանդ է ունեցել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների եւ Արցախի ինքնապաշտպանության, ապա նաեւ ազատագրական մարտերի կազմակերպման ու ղեկավարման եւ, ընդհանրապես, հայկական զինված ուժերի կազմավորման գործում: Դա հատկապես ակնհայտ էր 1991-ից ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո: Նմանապես եւ ՀՀ նախագահի` պաշտպանության հարցերով խորհրդականի եւ սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցչի, ՀՀ ուժային կառույցների համակարգման հարցերով պետական նախարարի պարտականությունները կատարելիս: ՙՊարտականություն կատարելը՚ մի տեսակ թույլ է հնչում Վ. Սարգսյանի գործունեությունը բնորոշելու համար, քանզի նա իր հոգու մի մասնիկն է ներդրել յուրաքանչյուր գործի մեջ: Արցախի ինքնապաշտպանության գործում ունեցած ծանրակշիռ ավանդի համար Վ. Սարգսյանը արժանացել է Արցախի հերոսի բարձր կոչման եւ պարգեւատրվել ՙՈսկե արծիվ՚ շքանշանով: Վազգեն Սարգսյանն, իրավամբ, համարվում է հայ զենքի փայլուն հաղթանակների ոգեշնչողն ու կազմակերպիչը: Մեզ համար հատկապես տպավորիչ էին Արցախյան պատերազմի սկզբնական շրջանի ամենափայլուն ռազմագործողության` Շուշիի ազատագրման գործում Վազգեն Սարգսյանի ունեցած դերակատարությունը եւ բարոյահոգեբանական առումով անգնահատելի նշանակություն ունեցած նրա` Արցախի համար օրհասական մի ժամանակամիջոցում մահապարտների հավաքագրման ու կենաց մահու պայքար մղող հայրենակիցներին օգնության հասնելու, հիրավի, պատմական կոչը:1992թ.մայիսին պաշտպանության նախարարությանը <<Զինապարտության մասին>>oրենքով հիմք դրեց բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կրգին:Նոր կազմավորված զորամասերրի անձնակազմը 1992թ.մայիսի  28-ին հանրապետության հրապարակում հանդիսվոր տվեց առաջին զինվորական երդումը:Առաջին բանակի հիմքը դրեց Վազգեն Սարգսյանը: 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանի հանրապետւթյան Ազգային ժողովի  նիստերի դահլիճը, որտեղ ընթանում էր ԱԺ նիստ, հարձակման է ենթարկվում 5 զինված անձանց կողմից, որի հետևանքով այլ պետական պաշտոնյաների թվում սպանվում է Վազգեն Սարգսյանը։ Չնայած այն բանին, որ հարձակումից հետո 2 օր անց հարձակվողները հանձնվում են իրավապահ մարմիններին և տեղի է ունենում դատավարություն, որի արդյունքում նշված 5 անձինք դատապարտվում են հիմնականում ցմահ ազատազրկման, այնուամենայնիվ, հասարակության շրջանում շրջանառվում է հանցագործության կազմակերպիչների ու դրդապատճառների մասին պաշտոնականից միանգամայն տարբերվող տեսակետներ:

https://ok.ru/nairyan/topic/63208742699188

Կարծիք՝Ըստ իս Վազգեն Սարգսյանի նման մարդու և մարկանց կարք կա իրոք մեր օրերում:Վազգեն Սարգսյանը վառ անհատականություն էր,ում նման  քիչ են լինում ցանկացաց երկրի պատմության մեջ:Վզգեն Սարգսյանը իր հայրենիքին նվիրվածության,հավատարմության շնորհիվ ստիպում է,որ մինչև այսօր իր մասին խոսեն:Նրա հայրենասիրությունը,հայրենիքի հանդեպ կատարած ռազմական գործողությունները վկայում են <<մեծ>>անձնավորություն լինելու և  մեծ հայրենասեր լինելու  մասին:Իր անսահման նվիրվածությունը օրինակ է ցանկացաց հայի համար:Նա կարող էր լինել,հիանալի առաջատար թե երկրի համար,թե ժողորդի և թե անգամ պատերազմի դաշտում:Իսկ ով գիտի,թե ինչ նպատակներ էր հետապնդում այդ արյունալի ահաբեկչությունը.ում պատվիրածն էր, այն կամ ում էր խանգարում Վազգեն Սարգսյանը:Այս հարցը դեռ 1999 թվականից ի վեր իր պատասխանը չի ստանում:Քրեական,ոստիկանական պատասխանատուներին այդ հարցը չի հուզում կամ այդ հարցերով պատասխանատուներին.գուցե նրանց <<հրամայե՞լ>> են թաքցնել ու պահել իրական
մեղավորներին և ամենաիրական փաստերը չհրապարակել:

      Սուրբ Հռիփսիմե տաճար


Եկեղեցու ճարտարապետությունը: Հռիփսիմեի տաճարը պատկանում է միջնադարյան Հայաստանի եկեղեցական կառույցների առավել կատարելագործված տիպին (ձևավորվել է VI դարում): Ներքուստ խաչաձև է, որն ստեղծվել է գմբեթածածկ ծավալին կցված չորս խորաններով ու շրջանի 3/4 հատվածքի անկյունային խորշերով: Ներքին տարածությունն ամբողջական է, ընդարձակ, ամփոփ ու սլացիկ: Արտաքինից պարփակված է ուղղանկյուն ծավալի մեջ. անկյուններում ստացվել են չորս սենյակներ, որոնք աղոթասրահի հետ կապվում են անկյունային խորշերով: Հռիփսիմեի տաճարը կառուցվածքով քարի ողջ պարագծով տարած միաձույլ համակարգ է, ունի մեծ երկրաշարժակայունություն: Խորանների գմբեթարդների և նրանց տանիքների միջև թողնված են սնամեջ տարածություններ, որոնք նպաստել են եկեղեցու գերազանց հնչականությանը և ծառայել որպես գաղտնարաններ: Հռիփսիմեի տաճարի կառուցվածքային համակարգը՝ չորս խորանների, խորշերի ու նրանց վրա հանգչող գմբեթի կորագիծ մակերևույթներով, նրա գեղ. կերպարի հիմնական միջոցն է: 


Եկեղեցու հիմնադրումը: Ըստ ավանդության՝ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի: V դ. այն ավերել են պարսիկներըՍահակ Պարթևը կառուցել է նորը: Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից: Ավագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է «Շինող սրբոյ Հռիփսիմեի»:
1653-ին Փիլիպոս կաթողիկոսն այն վերանորոգել է և արևմտյան մուտքի դիմաց կառուցել բաց գավիթ: Հետագայում եկեղեցին շրջափակվել է աղյուսաշեն պարսպով ու բուրգերով (1776), գավթի վրա կառուցվել է զանգակատունը (1880), շինվել են արևելյան և հարավային սրբատաշ քարե պարիսպները, բնակելի տունը, բակի օժանդակ կառույցները (1894): Զգալի նորոգումներ են կատարվել 1898-ին: 1958-ին մաքրվել է Հռիփսիմեի տաճարի ներսի տեսքը խաթարող սվաղը

http://www.dasaran.am/apps/wiki/view/id/5940

Գևորգ Ե Սուրենյանց 
Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը ծնվել է 1847թ. դրվել է վարդապետ՝ 1872 թվականին, եպիսկոպոս՝ 1882 թվականին: 1874թ.-ին նշանակվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի ուսուցիչ, 1875 թվականին՝ Արցաօգոստոսի 28-ին, սովորել է Թիֆլիսի դասական գիմնազիայում (1865–1868): Ձեռնախի թեմի առաջնորդ և դպրոցների տեսուչ:
1877 թվականին ստանձնել է Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքի վանահայրությունը, 1878թ.-ից՝ առաջնորդական փոխանորդ Ալեքսանդրապոլում, 1881թ.-ին նշանակվել է Երևանի փոխթեմակալ: 1886թ.-ից՝ Աստրախանի թեմի առաջնորդ: 1894-ին նշանակվել է Վրաստանի թեմի առաջնորդ: 1907թ. նշանակվել է կաթողիկոսական տեղապահ, 1911թ.՝ ընտրվել կաթողիկոս:
1912թ.-ին, երբ Հայկական հարցը վերստին մտնում է միջազգային դիվանագիտության օրակարգ, նրա նախաձեռնությամբ կազմվում է Հայ ազգային պատվիրակությունը (Պողոս Նուբարի ղեկավարությամբ), որի վրա դրված էր Հայ դատը եվրոպական կառավարությունների առջև պաշտպանելու առաքելությունը:
Նրա ջանքերով թեմում նորոգվել են եկեղեցիներ, կառուցվել նորերը, բացվել են նոր դպրոցներ, ուսումնական հաստատություններ, ստեղծվել է «Թիֆլիսի հայ քահանաների միաբանությունը»: Հովանավորել է Մակար Եկմալյանին և նրա մշակած քառաձայն պատարագը մտցրել եկեղեցի: Մեծ եղեռնի ժամանակ և հետագա տարիներին, հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ Հայ եկեղեցին օգնել է բազմահազար աղետյալների: 
1914թ.-ի դեկտեմբերի 28-ին Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով և նրա անմիջական նախագահությամբ ստեղծվել է Եղբայրական օգնության կոմիտեն, որն զբաղվել է վիրավոր հայ կամավորներին և տասնյակ հազարավոր փախստական հայերին օգնություն ցուցաբերելու խնդիրներով: Եղբայրական օգնության կոմիտեի բաժանմունքներ են ստեղծվել Երևանում, Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում, Պետրոգրադում, Մոսկվայում և այլուր:

http://www.dasaran.am/apps/wiki/view/id/3800


No comments:

Post a Comment