Գործնական պարապմունք
Տիգրան Մեծ-ի գրավված տարածքները.
1)Ք.ա 92թ. գրավում է Վրաստանը(Վիրքը) և Ադրբեջանը(Աղվանքը)
2)Ք.ա 84-ից 83 թվականներին գրավեց Կիլիկիան, (Փյունիկիան)Լիբանան և (Ասորիքը)Սիրիան:
Այժմ ես կներկայացնեմ Տիգրան Մեծի զինված ուժերի կառուցվածքը՝
Նրա օրոք բանակն ուներ՝300հազ.զինվոր,120-ը բուն հայկական զորք էր:
Հետևակի թեթևազեն և ծանրազեն գնդերի մեջ առանձնացվում են միատեսակ զինված ու նույն պաշտպանական հանդերձանքով երեքից վեց հարյուրյակներից բաղկացած միջանկյալ ստորաբաժանումներ: Հռոմեական բանակների կոհորտաները հիշեցնող այս միավորները կարելի է համեմատել մեր ժամանակների գումարտակների հետ, թեև ակնհայտ է, որ մարտադաշտում չունեին վերջիններիս ինքնուրույնությունը: Կային սակրավորների ջոկատներ, խոյերն ու բաբանները սպասարկող ստորաբաժանումներ:
Տիգրան Մեծը ստեղծում է ծանրազեն զրահավոր հեծելազոր, որը դառնում է բանակի գլխավոր հարվածային ուժը: Հեծելազորը զինվում է երկար նիզակներով, աղեղներով, սրերով, իսկ ծանրազենը, բացի այդ, պաշտպանվում զրահով ու երկարացված սաղավարտով: Զրահապատվում են նաև ձիերը:
Մարտավարություն
Մարտը սկսում էր թեթևազեն հետևակը (նետաձիգներ, տեգաձիգներ, պարսատիկավորներ): Ապա մարտի էր մտցվում ծանրազեն հետևակը, որն անդրադարձնում էր հակառակորդի գլխավոր ուժերի գրոհը: Հեծելազորը մարտի էր մտցվում ծանրազեն հետևակի հետ միաժամանակ: Մարտի ընթացքում հեծելազորի արագաշարժությունն առավելագույնս օգտագործելու համար հեծյալներն ունենում էին երկու տիպի հարձակողական զենք՝ մերձամարտի համար՝ սուր կամ նիզակ և հեռամարտի համար՝ աղեղ:
Հակառակորդին մոտենալիս հեծյալները նետահարում էին նրան, ապա անցնում մերձամարտի: Անհրաժեշտության դեպքում հեծելազորը նետահարելով հետ էր քաշվում և վերախմբավորվելով՝ կրկին գրոհում հակառակորդի վրա: Մարտավարական իրավիճակից ելնելով՝ մարտը վարող զորավարը որոշում էր ճակատամարտի վճռական գրոհը սկսելու պահն ու, հերթական վերախմբավորումից հետո, հակառակորդի մարտակարգը ճեղքելու խնդիր դնում զորքերի առջև: Վերջին գրոհի թափն ավելացնելու նպատակով ներգրավվում էին բոլոր հնարավոր ուժերը, սակայն մարտակարգի ճեղքման խնդիրը կատարում էր ծանրազեն զրահավոր հեծելազորը:
No comments:
Post a Comment