Sunday, October 16, 2016

Մարդը և նրա ապրելու միջավայրը

1)Ինչու են պետք էկոլոգիական գիտելիքները ,ինչու առաջացավ <<էկոլոգիա>>գիտությունը:

Մարդը իր պատմության ընթացքու զարգանալու հետ մեկտեղ սկսեց վնասել շրջակա միջավայրը,չպահպանելով կանաչ տարածքները և բնության կողմից տրված մնացած բարքները:Որպեսզի մարդը սկսի օգտագործել բնությունը ի`օգուտ իրեն անհրաժեշտություն եղավ ստեղծել մի գիտություն  որը կոչվեց <<Էկոլոգիան>>: Էկոլոգիայի շնորհիվ մենք գիտելիքներ ստացանք բնության պահպանության մասին, թե ինչպես օգտագործենք այն,որպեսզի չվնասենք:

2)Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը:Ինչպես են միմյանց վրա ազդում մարդը և բնությունը շրջակա միջավայրը:Ինչ դեր ունի բնությունը մարդկության զարգացման գործում:

Մենք կառավարում ենք բությունը շատ անկանոն, մեր հաճույքների և ի` օգուտ մեր բիզնեսների,գործարանների:Հաշվի չառնելով,որ մեք վնասում ենք ինքներս մեզ:Վերացնելով կանաչ տարածքները կառուցելով գործարաններ որի շնորհիվ աղտոտվում է օդը,տարեցտարի ավելի է մեծանում քաղցրահամ ջրի հիմնախնդիրը:Բնության ճիշտ օգտագործման շնորհիվ մենք ավելի շատ օգուտ կստանաք քան այսիպսի օգտագործման պայմաններում, որի արդյունքում կրում ենք մեծ թվով վնասներ:Բնությունը մարդու զարգացման  համար առողջ և օգտակար բաներ է ապահովում,սակայն մենք այնքան էլ չենք կարողանում օգտվել դրանցից:

3)Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:

Պետք է միավորվեն բելոր երկրների բնապահպանները,որպեսզի հարավորինս նվազագույնին հասցնեն բնության այսպիսի կործանմանը:Ստեղծեն այնպիսի սարքավորումներ որոնք թույլ չեն տա մեքենաների,գործարանների ծխերին վնասել մթնոլորտը:Սահմանելով բոլոր երկրներում բնության հանդեպ շատ խիստ կաննոներ:Դրա հետ զաուգահեռ,եթե ամեն մեկն իր ներսում հասկանա ինչպես է վարվում բնության հետ ապա ամեն ինչ այլ կլինի և բնապահպանների կարիքն էլ չի զգացվի:

4)Ինչ է սպասվում մեզ ապագայում:

Կարծում եմ,մարդկությունը ապագայում բնությանը համակարգված կոգտագործի:Կգնահատենք բնության արժեքը:Մթնոլորտը մաքուր կլինի:Բնության պահպանության համար մեծ թվով հայտնագործություններ կարվեն,որոնք կստիպեն մարդուն հաճույքով ապրել իր մեծ տանը`Երկիր մոլորակում:Հայաստանը կունենա աղբի վերմշակման գործարան:Եթե չգիտակցենք,բնության կարևորությունը մեր կյանքում,
շարունակենք անփույթ օգտագործել այն,ապա այնքան էլ լավ ժառանգություն չենք թողնի հաջորդ սերնդի համար:

No comments:

Post a Comment