Wednesday, January 10, 2018

                 Դեպի Աշտարակ
Այսօր՝հունվարի 10-ին մասնակցեցի ճամբարային ուսուցման ընթացքում ««Աշտարակը բաց լաբորատորիա»» իրականացվող նախագծին:
11-րդ դասարանցիներով,Ընկեր Լուսինեի և Ընկեր Աննայի հետ,առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո,մեկնեցինք Աշտարակ:

Նախ այցելեցինք տեղի դպրոցներից մեկը,որտեղ մեզ սիրալիր և բարեհամբույր կերպով ընդունեցին:Դպրոցում մենք ներակայացրեցինք,թե ինչ է նշանակում կրթահամալիրում իրականացվող ճամբարային շաբաթը:Միասին պարերգ կատարեցինք՝«սուրբ ծնունդ»և«թամզարա»:Այնուհետև ուղևորվեցինք սուրբ Մարինե,գործող եկեղեցին,դրանից հետո Կարմրավոր վանք,Սպիտակավոր վանք և ամենավերջում սուրբ Սարգսի վանք,որը գործող չեր:Ճամփորդության ընթացքում ամենադժվար ճանապարհը,սուրբ Սարգիս տանող ճանապարհն էր,որտեղ հասնելու համար,բավականին դժվար ճանապարհ անցանք,շատ սանդուղքներ ստիպված եղանք հաղթահարել:Աշտարակում տիրում էր հիանալի մաքուր օդ և հաճելի եղանակ:Մոտ 1:30 շարժվեցինք դեպի Երևան և ժամը 2-ին արդեն ժամանեցինք կրթահամալիր:

No comments:

Post a Comment