Thursday, April 20, 2017

Հեռուստատեսության ազդեցությունը հասարակության տարբեր խավերի վրա


Հեռուստատեսությունը միավորում և մասնատում է ազգերին, աջակցում հեղափոխություններին և լռեցնում դրանք: Հեռուստաէկրանը դարձել է ընտանիքի
 միավորման կենտրոնը, ինչպես ժամանակին կրակն էր (օջախը): Էկրանի առջև միջին վիճակագրական մարդն ավելի շատ ժամանակ է անցկացնում,
 քան որևէ դարում անցկացրել է տաճարներում կամ պաշտամունքային այլ վայրերում: Հեռուստատեսությունն է դարձել մարդկանց զրույցի նյութ տվող
 հիմնական աղբյուրը, և այն իրադարձությունները դարձնում է կարևոր կամ ոչ կարևոր: Հեռուստատեսությունը թույլ է տալիս ընտրել` ազդեցությունն
 իրականացնել տեքստային/վերբալ, թե պատկերային ձևով: Տեքստային ձևն ուղղված է մասնագիտական և ինտելեկտուալ լսարանին, որը պահանջում
 է փաստեր, թվեր, հաշվարկներ, վիճակագրություն: Իսկ պատկերային ազդեցությունն ուղղված է հասարակ, ոչ մասնագիտական լսարանին, որոնց
 ավելի շատ անհրաժեշտ են հուզիչ տեսարաններ, դրամատիկ պատմություններ ու սենսացիաներ: Երկրորդ տարբերակն առավել ազդեցիկ է, քանի որ
 ազդեցությունը գործում է զգացմունքների վրա` ենթագիտակցական մակարդակում:  Մեդիա մեկնաբան Մ.Մաքկլուենի կարծիքով` հեռուստատեսությունն
 ազդում է` անկախ իր բովանդակությունից: «Հեռուստատեսության ազդեցությունը շատ դժվար է գիտակցել, որովհետև այն ազդել է մեր կյանքի
բոլոր` անձնական, սոցիալական, քաղաքական ոլորտների վրա»:


Հեռուստատեսությունն (ՀՏ) իր ստեղծման օրից, որպես ազդեցության գործոն, եղել է գիտնականների ուսումնասիրությունների առարկա:
 ՀՏ ազդեցության հնարավորությունների ուսումնասիրման առաջատարն է ԱՄՆ-ը, որին բաժին է ընկնում ողջ աշխարհում այդ ոլորտի
ուսումնասիրությունների 60 տոկոսը2: ԱՄՆ հեռուստաընկերություններում աշխատում է մոտ 4500 հոգեբան, որոնք մասնագիտական
 խորհրդատվություն են անցկացնում լսարանի ուսումնասիրման, հաղորդավարների իմիջի ձևավորման, ազդեցությունների ուժեղացման և այլ
ոլորտներում: Եվրոպայում նույնպես իրականացվում են հեռուստատեսության ազդեցության ոլորտի ուսումնասիրություններ: 1960-ականներից սկսած`
սոցիոլոգների, հոգեբանների և լրագրողների օգնությամբ իրականացվող ուսումնասիրությունները նոր թափ են առել:

Հոգեբան Ալբերտ Նալչաջյանի կարծիքով` հեռուստատեսությունն, անշուշտ, ավելացնում է մարդկանց ագրեսիվությունը, սակայն ավելի շատ այն
դեպքերում, երբ նախկինում արդեն կային ագրեսիվ վարքի դրսևորումներ, կամ էլ եթե ընտանիքը խրախուսում է անհատի նման վարքը:

1990-ականների սկզբներին մի խումբ սոցիալական հոգեբաններ հեռուստահաղորդումների դիտումը տեղափոխեցին լաբորատորիա, ինչը նրանց թույլ
 տվեց հսկել բռնության քանակը հեռուստատեսությամբ: Փորձերին մասնակցող տարրական դասարանների երեխաներին բաժանեցին երկու խմբի. մի
խմբին ցուցադրեցին դաժանություն պարունակող, մյուսին` առանց դաժանության հեռուստանյութեր: Այն երեխաները, ովքեր միայն մեկ դրվագ էին
դիտել այն ժամանակների համար ԱՄՆ-ում հայտնի` «Անհաղթահարելի ռեյնջերներ» մանկական հաղորդաշարից (այստեղ կային բռնության դրվագներ),
դիտումից հետո երկու րոպեների ընթացքում ցուցադրեցին յոթ անգամ ավելի շատ ագրեսիվ պահվածք, քան այն երեխաները, ովքեր չէին դիտել այդ
հաղորդումը:

աղբյուրը՝http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=4646

Ցեղասպանութան ազդեցությունը սերունդների հիշողության վրա



No comments:

Post a Comment