Saturday, May 20, 2017

Հասարակագիտություն

Ռոք երաժշտություն

հանրամատչելի երաժշտության ժանր, որի գործիքավորումը սովորաբար ներառում է էլեկտրական կիթառ, բաս կիթառ և  հարվածային գործիքներ:Ռոք երաժշտության շատ ժանրեր ներառում են նաև ստեղնաշարայի գործիքներ՝ երգեհոն, դաշնամուր, մելլոտրոն, սինթեզատոր։ Այլ գործիքներից ռոքում երբեմն կիրառվում են սաքսաֆոն, շրթհարմոնլ ջութակ, ֆլեյտա, շեփոր, բանջո, մելոդիկա, թմբուկ, հազվադեպ՝ մանդոլին, սիթար։ Ռոքը սովորաբար ունի ուժեղ բեք բիթ և ծավալվում է կիթառի շուրջ՝ էլեկտրական կամ ակուստիկ։
Ռոք երաժշտությունը ծագում է 1940-ականների և 1950-ականների ռոքնռոլից և ռոքաբիլլից, որոնք ձևավորվել են բլյուզի, քանթրի երաժշտության և այլ ուղղությունների ազդեցության տակ։ Ըստ Allmusic.com կայքի, իր մաքրագույն ձևում ռոքնռոլն ունի երեք ակորդ, ուժեղ, կայուն բեք բիթ և գրավիչ, հեշտությամբ ընկալվող մեղեդի։ Վաղ ռոք-ն-ռոլը ունի բազմաթիվ սկզբնարմատներ՝ գլխավորապես բլյուզ, ռիթմ-ն-բլյուզ և քանտրի, ինչպես նաև գոսփել, ավանդական փոփ, ջազ և ֆոլկ։ Բոլոր այս ազդեցությունները միավորվել են պարզ, բլյուզային երգակառուցվածքում, որն արագ էր, պարային, գրավիչ և հեշտ ընկալվող:
1960-ականների երկրորդ կեսում ռոք երաժշտությունը խառնվեց ֆոլկի, բլյուզի, ջազի և էլեկտրոգործիքային էմբիենթիհետ՝ սկիզբ դնելով համապատասխանաբար ֆոլկ-ռոք,բլյուզ-ռոք, ջազ-ռոք ֆյուժն և փսիխեդելիկ ռոք ժանրերին։ 1970-ականների երկրորդ կեսում ռոքը ազդեցություն կրեց սոուլ, ֆանկ և լատինո երաժշտություններից. 1970-ականներին ձևավորվեցին սոֆթ ռոք, գլեմ ռոք, հևի մետալ,հարդ ռոք, պրոգրեսիվ ռոք և փանկ ռոք: 1980-ականներին՝ նյու ուեյվ, հարդքոր փանկ և ալտերնատիվ ռոք:1990-ականներին՝ գրանժ, բրիթփոփ, ինդի ռոք և նյու ռոքենթաժանրերը:
Ռոք երաժշտության մեջ մասնագիտացած երաժիշտների խումբը կոչվում է ռոք խումբ կամ ռոք-բենդ։ Խումբն առավել հաճախ կազմված է կվարտետի սկզբունքով՝ ներառելով վոկալիստ, կիթառիստ,բաս կիթառիստ և թմբկահար:Որոշ խմբերում կան մեկից ավել կիթառիստներ կամ բաս կիթառիստներ, որոշներում գլխավոր վոկալիստը երգելուն զուգահեռ նաև նվագում է (այս դեպքում խումբը կարող է իրենից ներկայացնել տրիո և նույնիսկ դուո), այլ խմբերում էլ ներառված են հավելյալ երաժիշտներ՝ մեկ-երկու ռիթմ կիթառիստ և/կամ ստեղնաշարահար, հազվադեպ՝ լարային և փողային գործիքների վրա նվագողներ:Աղբյուրը՝https://hy.m.wikipedia.org/wiki/Ռոք


Ցեղասպանության ընդունումը և դրա ազդեցությունը հետագա սերունդների վրա

Վերջին տարիներին շատ եմ հանդւպում՝« հիշում եմ և պահանջում» արտահայտությանը:Լավ է,որ հիշենք անմեղ զոհերին,չմոռանանք և հարգենք  նրանց հիշատակը:Ներկայումս տպաորություն կա,որ հայերը ցեղասպանություն պահանջում են ոչ թե Թուրքիայից այլ ԱՄՆ-ից:Ցեղասպանություն պահանջել են 102 տարի շարունակ և ինչ են ստացել դրանից ուղղակի համաշխարհային ճանաչում,որը լացողի համբավ է բերել ոչ թե պայքարողի:Ըստ իս Հայաստանը սխալ ուղի է բռնել և պետք է վերջապես հրաժարվել ցեղասպանւթյան ճանաչման այդ մտքից,որը երբեք էլ չի ճանաչվելու,որովհոտև ոչ ոքի շհերից չի բխում ճանաչել և պահանջել,որ ընդունեն ինչ,որ հայերի ցեղասպանությունը:Թուրքերի ներկայիս սերունդը ոչ մի մեղք չունի,որ իրենց նախնիները
 կոտորել են հայերին : Թափառել են հայերը մեկ դար և այն շարունակվում է մինչև այսօր,փոխանցվում սերնդեսերունդ լացողի կարգավիճակը:Այսօր հայերը ավելի կարևոր խնդիրներով պետք է զբաղվեն քան դրանով:Միևնույն է զոհերին երբեք,չէն կարող ետ բերել:Պետք է կայանալ և իրենից ինչ,որ բան ներկայացնել որպես պետություն:Պետք չէ ապագա սերնդին դարձնել սգավոր և այդ բեռը դնել նրանց ուսերին:

Հեռուստատեսության ազդեցությունը հասարակության տարբեր խավերի վրա


Հեռուստատեսությունը միավորում և մասնատում է ազգերին, աջակցում հեղափոխություններին և լռեցնում դրանք: Հեռուստաէկրանը դարձել է ընտանիքի
 միավորման կենտրոնը, ինչպես ժամանակին կրակն էր (օջախը): Էկրանի առջև միջին վիճակագրական մարդն ավելի շատ ժամանակ է անցկացնում,
 քան որևէ դարում անցկացրել է տաճարներում կամ պաշտամունքային այլ վայրերում: Հեռուստատեսությունն է դարձել մարդկանց զրույցի նյութ տվող
 հիմնական աղբյուրը, և այն իրադարձությունները դարձնում է կարևոր կամ ոչ կարևոր: Հեռուստատեսությունը թույլ է տալիս ընտրել` ազդեցությունն
 իրականացնել տեքստային/վերբալ, թե պատկերային ձևով: Տեքստային ձևն ուղղված է մասնագիտական և ինտելեկտուալ լսարանին, որը պահանջում
 է փաստեր, թվեր, հաշվարկներ, վիճակագրություն: Իսկ պատկերային ազդեցությունն ուղղված է հասարակ, ոչ մասնագիտական լսարանին, որոնց
 ավելի շատ անհրաժեշտ են հուզիչ տեսարաններ, դրամատիկ պատմություններ ու սենսացիաներ: Երկրորդ տարբերակն առավել ազդեցիկ է, քանի որ
 ազդեցությունը գործում է զգացմունքների վրա` ենթագիտակցական մակարդակում:  Մեդիա մեկնաբան Մ.Մաքկլուենի կարծիքով` հեռուստատեսությունն
 ազդում է` անկախ իր բովանդակությունից: «Հեռուստատեսության ազդեցությունը շատ դժվար է գիտակցել, որովհետև այն ազդել է մեր կյանքի
բոլոր` անձնական, սոցիալական, քաղաքական ոլորտների վրա»:


Հեռուստատեսությունն (ՀՏ) իր ստեղծման օրից, որպես ազդեցության գործոն, եղել է գիտնականների ուսումնասիրությունների առարկա:
 ՀՏ ազդեցության հնարավորությունների ուսումնասիրման առաջատարն է ԱՄՆ-ը, որին բաժին է ընկնում ողջ աշխարհում այդ ոլորտի
ուսումնասիրությունների 60 տոկոսը2: ԱՄՆ հեռուստաընկերություններում աշխատում է մոտ 4500 հոգեբան, որոնք մասնագիտական
 խորհրդատվություն են անցկացնում լսարանի ուսումնասիրման, հաղորդավարների իմիջի ձևավորման, ազդեցությունների ուժեղացման և այլ
ոլորտներում: Եվրոպայում նույնպես իրականացվում են հեռուստատեսության ազդեցության ոլորտի ուսումնասիրություններ: 1960-ականներից սկսած`
սոցիոլոգների, հոգեբանների և լրագրողների օգնությամբ իրականացվող ուսումնասիրությունները նոր թափ են առել:

Հոգեբան Ալբերտ Նալչաջյանի կարծիքով` հեռուստատեսությունն, անշուշտ, ավելացնում է մարդկանց ագրեսիվությունը, սակայն ավելի շատ այն
դեպքերում, երբ նախկինում արդեն կային ագրեսիվ վարքի դրսևորումներ, կամ էլ եթե ընտանիքը խրախուսում է անհատի նման վարքը:

1990-ականների սկզբներին մի խումբ սոցիալական հոգեբաններ հեռուստահաղորդումների դիտումը տեղափոխեցին լաբորատորիա, ինչը նրանց թույլ
 տվեց հսկել բռնության քանակը հեռուստատեսությամբ: Փորձերին մասնակցող տարրական դասարանների երեխաներին բաժանեցին երկու խմբի. մի
խմբին ցուցադրեցին դաժանություն պարունակող, մյուսին` առանց դաժանության հեռուստանյութեր: Այն երեխաները, ովքեր միայն մեկ դրվագ էին
դիտել այն ժամանակների համար ԱՄՆ-ում հայտնի` «Անհաղթահարելի ռեյնջերներ» մանկական հաղորդաշարից (այստեղ կային բռնության դրվագներ),
դիտումից հետո երկու րոպեների ընթացքում ցուցադրեցին յոթ անգամ ավելի շատ ագրեսիվ պահվածք, քան այն երեխաները, ովքեր չէին դիտել այդ
հաղորդումը:

աղբյուրը՝http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=4646


Հայկական հարսանեկան արարողութկուններ նախկինում և հիմա

Աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդների կյանքում ամենաուրախ և կարևոր իրադարձություններից մեկն է հարսանիքը, որը հայերը սիրում են նշել յուրահատուկ ճոխությամբ և շուքով։ Հայկական հարսանիքը վառ, գույնզգույն տոն է` լի երգուպարով, ավանդական ծեսերով և պերճախոս կենացներով։

Միանշանակ կարելի է ասել, որ այն մարդը, ով գոնե մեկ անգամ ներկա է եղել այդ տոնին, երբեք չի մոռանա
այն:Ազգագրագետ Գայանե Շագոյանը ասում է...
«Հայկական հարսանեկան ավանդույթներն, ընդհանուր առմամբ, կարելի է բաժանել երեք փուլի` 19-րդ դարի հայկական ավանդական հարսանիք (քանի որ մինչ այդ կազմակերպվող հարսանեկան ավանդույթների մասին կոնկրետ տեղեկություններ չունենք), խորհրդային շրջանի հարսանիք և Հայաստանի անկախության շրջանի հարսանեկան տոնակատարություն
ընդհանուր առմամբ այսօր հարսանեկան ավանդական ծեսերի որոշակի տարրեր պահպանվում և վերարտադրվում են։
«Սպիտակ հարսանիք» հասկացությունը, որը մենք այսօր տեսնում ենք, և որը ձևավորվել է Եվրոպայում 19-րդ դարում, Հայաստան է եկել Ռուսաստանից խորհրդային ժամանակներում` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Նմանատիպ հարսանիքների հիմնական բաղադրիչը սպիտակ հարսանեկան զգեստն է: հենց այն ժամանակ է փոխվել հարսանեկան արարողության կազմակերպման համակարգը։«Օրինակ` ըստ հայկական հարսանիքի հին ավանդույթի` տղամարդիկ և կանայք պետք է առանձին նստեին, իսկ հարսն ընդհանրապես չպետք է նստեր սեղանի շուրջ, նրա համար առանձին սենյակ էր հատկացվում։ Հարսը խնջույքին «իրավունք» է ստացել մասնակցելու միայն խորհրդային շրջանում:
Մինչև մեր ժամանակները պահպանված հարսանեկան ամուսնու տան շեմին փեսայի մոր հետ հարսի հանդիպումը, որտեղ նորապսակների ուսերին դրվում է լավաշ, իսկ ամուսնական զույգին գդալով մեղր են տալիս։Ընդհանրապես, ծեսերի այս ողջ համալիրtը, որն իրականացնում են փեսայի տան շեմին` ափսե կոտրելը, մեղրով կերակրելը, ամենահին հայկական հարսանեկան ծեսերն են:
Մեկ այլ բավականին հին ծեսերից է ցլի զոհաբերությունը, որն այժմ շատ հազվադեպ է։ Այդ արարողությունն այսօր կարելի է տեսնել միայն որոշ հայկական գյուղերում», – ասում է ազգագրագետը։

Վերադառնալով ժամանակակից հայկական հարսանիքներին` Շագոյանը նշել է, որ արարողակարգային ավանդույթների վրա, առաջին հերթին, ազդել են առևտրայնացումը, մասնավորապես, հարսանեկան արարողության տոնումը ռեստորանում։ Այս հանգամանքը, նրա կարծիքով, էապես փոխել է ողջ արարողակարգն ու հարսանեկան տոնակատարության կազմակերպումը։

«Այս առումով ես  պարզաբանել եմ,որ որոշ առևտրային կառույցներ իրենց վրա են վերցնում հարսանեկան արարողության ամբողջական կազմակերպումը, նույնիսկ խնջույքի սպասարկումը։
Երբեմն նրանք առաջարկում են ծառայությունների ամբողջական փաթեթ` ռեստորանն ապահովում է ոչ միայն հարսանեկան մենյուն, այլև երաժշտությունը, խնջույքը վարողի ծառայությունները, ով հայկական հարսանիքի կարևորագույն մարդկանցից մեկն է:
այսօր հարսանիքը համարվում է ավանդական այնքանով, որքանով կոնկրետ ընտանիքը շարունակում է պահպանել նահապետական կարգը։
Սակայն ամեն ինչ շատ է փոխվում, երբ երիտասարդներն ինքնուրույն են որոշում և իրենց վրա են վերցնում բոլոր ֆինանսական և կազմակերպչական հարցերը
Հայաստանում հարսանեկան ավանդույթները գնալով ավելի քիչ են պահպանվում։
Սակայն կարելի է ասել, որ հայկական հարսանիքը շարունակում է պահպանողական մնալ»

No comments:

Post a Comment