Thursday, October 6, 2016

Հրաշալի ճամփորդություն Դղերում

Հոկտեմբերի 1-ին,Սեբաստացիներով ուղևորվեցինք ճափորդության դեպի Դղեր գյուղ որտեղ էլ հնարավորություն ունեցանք տեսնելու Ռադիոօպտիկական աստղադիտարանը:Այն շատ հարմարավետ տեղում էր կառցված:Ափսոս,որ այն այլևս,չէր գործում:Աստղադիտարանը շատ օգուտ կարող էր տալ մեր երկրին:
Աստղադիտարանը շարջապատված էր չքնաղ բնությամբ:Դղերի բնությունը իրոք,որ շատ տպավորիչ էր,հինալի մաքուր օդ,գեղեցիկ պտղատու ծառեր և հետքրքիր տեսարաններ`էլ ինչ էր պետք լավ ճամփորդության համար:Այցելեցինք նաև վանքային համալիր:Եկեղեցին անսովոր սև էր:Մի փոքր շրջեցինք նաև Աղցք գյուղով:Տեղեկացանք,որ մոտակայքում կատարվում էր 4-րդ դարում կառուցված եկեղեցու պեղումներ,որի հարևանությամբ գտնվում էր Արշակունիների գերեզմանը:Հնէաբանները փորձաքննության էին ուղղարկում գերզմանում հայտնաբերված մարդկանց ոսկորները:Ես համոզված եմ,որ սա իմ հերթական ճամփորդությունն էր,այլ ոչ վերջինը:





No comments:

Post a Comment