Saturday, August 27, 2016

                                                      ԻՄ ԱՌԱՋԻՆ ՃԱՄԲԱՐԸ



Օգոստոսի 21-ին ես մասնակցեցի <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի կազմակերպած ռազմամարզական <<Ժայռ>> ճամբարին  :Այն իմ կյանքում առաջին ճամբարն էր:Ես ծանոթացա իմ նոր ընկերների հետ,նրանք ինձ շատ հոգեհարազատ մարդիկ էին:Իմ ուսուցիչները նույնպես հիանալի անձնավորություններ էին ,նրանք մեր ընկերներն էին :Մենք շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք:Անցկացրեցինք առոջապահական օգտակար դասնթացներ:Դրանց շնորհիվ իմացանք ինչպես կարելի է`վիրավորներին զերծ պահել վնասվածքի բարդացումից և խորացումից ,ինչպես նաև ցույց տալ առաջին բուժօգնություն դրա կարիքը ունեցողներին:Մենք անցկացրեցինք շատ հետաքրքիր օրեր`հաղթահարեցինք բարձրունք ,մասնակցեցինք մրցույթի ,լողացինք Սևանի ափին և խաղացինք ժամանցային խաղեր:Առավոտյան մարմնամարզությամբ էինք զբաղվում ,իսկ երեկոյան պարեր էինք պարում և երգեր  երգում :Ծանոթացանք հետաքրքիր և գեղեցիկ սպորտաձևերի հետ ինչպիսիք էին ` սուսերամարտը,հրաձգությունը և նետաձգությունը:Դիտեցինք և սովորեցինք ինչպես վարվել սրի,հրացանի և նետի հետ:Ես անհամբեր սպասելու եմ ,իմ հերթական ճամբարներին հույս ունեմ ,որ դրանք կրկին նունքան հետաքրքիր կլինեն  ինչպիսին սա էր:

No comments:

Post a Comment